🎶 «Я календарь переверну — и снова 3 сентября…»
Այս տարի առաջարկում ենք ոչ թե պարզապես շրջել օրացույցի էջը։
🩸 3 сентября — сдай кровь.
Թող այս ամսաթիվը լինի ոչ միայն երգ, մեմ կամ օրացույցի էջը շրջելու առիթ, այլ մի օր, երբ դու իսկապես կարող ես փրկել ինչ-որ մեկի կյանքը։
📢 Սեպտեմբերի 3-ին VIVA-ն կազմակերպում է Դոնորի օր։
Մենք ցանկանում ենք հավաքել մեծ խումբ մարդկանց և միասին գալ արյուն հանձնելու։
Այս անգամ արյուն կհանձնենք Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ արյան կարիքը մշտական է՝ կյանքեր փրկելու, բուժումը շարունակելու և հիվանդների տառապանքը թեթևացնելու համար։
❤️ Մեկ օր։
🩸 Արյան մեկ հանձնում։
🤝 Եվ շատ մարդիկ, որոնց մենք կարող ենք օգնել միասին։
Շրջի՛ր օրացույցի էջը՝ իմաստով։
📅 Սեպտեմբերի 3
❗️ Գրանցվել անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 2-ը։
📞 +374 94 626 177
VIVA։ Մենք պարզապես չենք շրջում օրացույցի էջը։ Մենք փոխում ենք ինչ-որ մեկի կյանքը։



