Միխայիլ Սանդիկով

Նրա պատմությունը պարզ է, հասկանալի և հոգի հուզող

Ցավ։ Բութ, ոչ սուր։ Ուտել էլ չի ուզում։ Բոլորովին։ Այն աստիճան, որ ուտելիքից զզվանք է զգում։ Մարդը կտրուկ նիհարում է, կորցնում ուժերը, ցանկությունները։

«Ի՞նչ է կատարվում ինձ հետ»,— մտածում է նա և սկսում անել այն, ինչը սովորաբար օգնում էր․ հանգստանում է, քնում, խաղում երեխաների հետ, գնում ձկնորսության։

«Գուցե տարիքի՞ց է,— մտածում է։— Իսկ գուցե անցնի՞։ Գուցե պետք է մի քիչ դիմանա՞լ։ Թե՞ բժշկի գնալ…»։

Ցավն ավելի ու ավելի հաճախ է գալիս և ավելի երկար մնում։

«Դե գնա՛ արդեն, գնա՛, բութ ցավ»։

Ինչ-որ պահի մարդը հասկանում է, որ սա ոչ հոգնածություն է, ոչ էլ դեպրեսիա, որ ո՛չ ցավազրկող դեղերը, ո՛չ էլ ուրցով թեյը չեն օգնում, և գնում է բժշկի։ Մեկի, հետո՝ երկրորդի։ Այդպես նա իմանում է, որ ստամոքսի քաղցկեղ ունի։ Եվ պետք է շտապ գործել, այլապես…

Այս պատմությունը հորինված չէ։ Այն իրական մարդու՝ Հայանիստ գյուղում բնակվող Միխայիլ Սանդիկովի մասին է։ Նրա պատմությունը պարզ է, հասկանալի և հոգի հուզող։

Ծնվել ու մեծացել է Երևանում, սովորել է, ստացել շինարարի մասնագիտություն, ամուսնացել, տեղափոխվել գյուղ, ծնվել է առաջին երեխան, հետո՝ երկրորդը… Ինչքան իրեն հիշում է՝ աշխատել է․ շինարար, վարորդ՝ միայն թե կարողանա պահել ընտանիքը։ Իսկ հոգու համար՝ ձկնորսություն։

Եվ ամեն ինչ նրան գոհացնում էր, մինչև եկավ այն՝ հենց այդ ցավը, որն այժմ ընտանիքի անդամի պես նստում է նրա հետ սեղանի շուրջ, պառկում անկողնում, շնչում ու թելադրում՝ ինչպես ապրել և ինչ անել։

Միխայիլն այլևս չի կարող նախկինի պես աշխատել, բայց շարունակում է եղբոր հետ աշխատանքի գնալ ու օգնել։ Ընտանիքը պետք է պահել, երեխաները դեռ պետք է մեծանան, ոտքի կանգնեն։ Իսկ հիմա նաև բուժումն է։ Թանկարժեք բուժումը։ Ընտանիքն այդքան գումար չունի և դժվար թե ունենա, եթե չօգնենք։ Իսկ ո՞վ կօգնի։

Նա սովոր չէ օգնություն խնդրել։ Նա չունի հազարավոր հետևորդներով սոցիալական էջեր, դրամահավաք չի սկսի՝ գրելով․ «Ընկերնե՛ր, դժբախտություն է պատահել, օգնե՛ք», չի զանգի ընկերներին, չի ասի հարևաններին։ Նա կշարունակի անել այն, ինչ նախկինում էր անում՝ եղբոր հետ գնալ աշխատանքի, քանի դեռ կարող է…

Փակուղի՞։ Ո՛չ։

Մենք ենք դա անում նրա փոխարեն։

Մենք խնդրում ենք յուրաքանչյուրիդ․ ընկերնե՛ր, օգնե՛ք, անտարբեր մի՛ մնացեք։

Բուժման համար անհրաժեշտ գումարը 2 480 000 դրամ է։ Արդեն հավաքվել է ~ 648 398,08 դրամ։ Բուժումն արդեն սկսվել է, և այն պետք է ամեն գնով շարունակել։ Լսո՞ւմ եք։ Ամեն գնով։ Այլապես…

Եվ այդ «այլապես»-ը չի լինի, քանի դեռ ձեր հոգին արձագանքում է։ Ցանկացած գումարով, ցանկացած եղանակով։ Կաթիլ առ կաթիլ։ Իսկ մենք յուրաքանչյուրիդ կասենք՝ «Շնորհակալություն»։

Բայց ի՞նչ ենք ասում մենք։ Համոզված ենք, որ յուրաքանչյուր բարի գործ լսելի կլինի, յուրաքանչյուր բարի մղում հաշվի կառնվի ինչ-որ տեղ՝ այնտեղ՝ վերևում։

Օգնելով ուրիշներին՝ միշտ օգնում ես նաև ինքդ քեզ։ Առավել ևս Միխայիլի նման մարդկանց։ Հենց նրանց է պետք առաջին հերթին օգնել՝ հասարակ, աշխատասեր, համեստ մարդկանց, նրանց, ովքեր երբեք իրենք օգնություն չեն խնդրի։

Ցանկացած արժույթով նվիրատվություն կարող եք կատարել հետևյալ հղումով՝ https://viva.foundation/donate/ կամ նկարագրության մեջ նշված բանկային տվյալներով։

Շնորհակալություն, որ օգնում եք։

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top