Բժշկական մահճակալներ մարզերի համար

Սիրելի՜ ընկերներ։

Մեզ մոտ նոր կարևոր դրամահավաք է։
ԵՒ շատ պարզունակ թվաբանություն։
Մեր հոգաբարձուներից մեկը մեզ բժշկական մահճակալներ (139 հատ) է նվիրել` մարզեր ուղարկելու համար։
ԵՒս մեկ հոգաբարձու` Դավիթ Պողոսբեկովն ընկերների հետ վճարել են Ռուսաստանից բեռների փոխադրումը (8 հզր դոլար):

Մենք արդեն հանձնել ենք բոլոր մահճակալները (ք. Կապան, Տավուշի մարզի հիվանդանոցներ, Արթիկ, Եղվարդ, Սիսիան) և պատվիրել ենք դրանց համար նոր ներքնակներ։

Արդյունքում ներքնակի արժեքով ստացել ենք գերազանց մահճակալներ, որոնք անհրաժեշտ են մարզերում։ Ամեն այդպիսի մահճակալ մեզ համար արժեցավ 29750 դրամ։ Մոտավորապես 4 հզր մեկ մահճակալի համար։
Խնդրում ենք օգնել մեզ վճարել պարտքը 4135250 դրամի չափով։

Կիսվել այս էջով`
Scroll to Top