Անահիտ Բորիսի Անդրեասյան

A VPN is an essential component of IT security, whether you’re just starting a business or are already up and running. Most business interactions and transactions happen online and VPN

Արտադրական ընկերության ֆինանսների տնօրեն։

ԵՊՀ, ռուս բանասիրության ֆակուլտետ։

Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսների ակադեմիա, հաշվապահական և տնտեսական վերլուծության ֆակուլտետ:

Մարդու մեջ ամենա կարևորը՝ սեփական արժանապատվության զգացումն է։ Այն համաչափ է արժանապատվությունններին, որոնք դուք տեսնում եք ուրիշների մեջ:

Ինձ դուր չի գալիս ուշադրության կենտրոնում լինեըլ, ես գերադասում եմ ինչ-որ տեղ թաքնվել և հանգիստ անել իմ գործը։ Սակայն իմ աշխատանքի արդյունքը պետք է լինի անթերի, և բոլորը պետք է նկատեն դա:

Սերը՝ անսահման վստահություն է, մարդու բնական վիճակում։ Երջանկությունը միշտ առկա է, թեև, մենք հաճախ դա չենք նկատում: Իմ երջանկության գաղափարը՝ իմ երեխան է։

ես իսկապես հավատում եմ, մեր զգացմունքների ուժին: Իմ սիրո ուժը այնպիսի հսկայական արտաքսում էր, որ նրա վերադարձը ինձ երեխա պարգևեց։ Իմ հավատքի ուժը այնքան անսահման է, որ երբեմն, կարծում եմ, որ ես ամենինչ կարող եմ։ Ես՝ որպես հրաշագուրծ՝ կարող եմ կատարել, իմ ամեն իղձը, պարզապես պետք է ցանկանալ։

Տրամաբանությունը՝ շատ կարևոր է ինձ համար, իմ բոլոր մտքերն և գործողությունները հնազանդվում են տրամաբանական շղթային։ Բայց ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են այլ տեսակներով․ պատկերներով, ազդակներով, ինտուիցիայով։ Ես՝ այդ տեսակների պահանջը չունեմ։ Որպեսզի ինչ-որ կերպ հասկանամ ուրիշների արարքները, ես պետք է կառուցեմ նրանց գործողությունների տրամաբանությունը: Զվարճալի բանն այն է, որ այդ մարդկանցից մեկի հետ, ես ապրում եմ արդեն երկար տարիներ:

Ես՝ հավասարության կողմնակից եմ, այդ հասկացությունը ինձ շատ է դուր գալիս։ Ես՝ նույնպես, արդարության անկասկած կողմնակից եմ։ Բայց, կյանքում լինում են անհեթեթ իրավիճակներ, երբ պենք է դժվար ընտրություն կատարել։

Հայաստանը՝ իմ ամեն ինչն է! Չնայած արտասահմանում ապրածս 24 տարիներին, ես ապրում և շնչում եմ միայն Հայաստանով։ Ես չեմ հասկանում, թե որտե՞ղից է գալիս այդ զգացողությունը, որովհետև իմ երեխաների համար ամենակարևորը՝ երջանիկ լինելն է, անկախ բնակության վայրից։ Բայց երջանկություն, առանց Հայաստանի բարեկեցության, ես չեմ պատկերացնում։

Բարեգործությունը՝ քմահաճույք կամ ապրելակերպ չէ, դա քայլ է, աստվածային աշխարհակարգը վերականգնելու նպատակով։ Աշխարհը կատարյալ չէ, և դա, ցավոք, մարդկության ձեռքի գործն է։ Իհարկե, դուք կարող եք անցնել անարդարության կողքով և ոչնչին ուշադրություն չդարձնել: Բայց սա մեր աշխարհն է, ինչպես կարող ենք անտարբեր մնալ:

Ձբաղվելով բարեգործությամբ, դուք, ավելի սուր եք զգում ձեր անզորությունը։ Ամենադժվարն՝ ընտրությունն է, սահմանափակ հնարավորությունների ժամանակ: Երբ չի ստացվում որևէ մեկին փրկել, մտածում ենք՝ արդյո՞ք կատարեցինք ճիշտ ընտրությունը: Այն, միեւնույն ժամանակ ցավոտ է և վիրավորական, բայց դուք չեք կարող չմտածել կորցրած հնարավորությունների մասին: Եվ այս հարցը, պատասխան չունի:

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top