Խաղաղություն ես ուզում, պատրաստվի՜ր պատերազմի:

A VPN is an essential component of IT security, whether you’re just starting a business or are already up and running. Most business interactions and transactions happen online and VPN

Ո՞վ ենք մենք և ինչո՞վ ենք զբաղվում։

«ՎԻՎԱ» ֆոնդը գոյություն ունի 2016 թ. Ապրիլյան պատերազմի պահից։ Այն ժամանակ մենք որոշեցինք, որ պիտի կանգնենք մեր Հայրենիքի կողքին ոչ թե միջադեպից միջադեպ, այլ պիտի պատրաստվենք ամեն ժամանակ։

Որոշ փաստեր.

1. Արցախում

Մասնակցել ենք վիրահատարանների, արյան փոխներարկման կայանների և այլնի համար բունկերների կազմակերպմանը (և 2020 թ. հենց այնտեղ ծավալվեց մեր բժիշկների` մարդկանց փրկությանն ուղղված ողջ աշխատանքը): Չկա և ոչ մի հիվանդանոց, որտեղ ներկա գտնված չլինեն Ֆոնդը և մեր բժիշկները։

2. Այս գրեթե 7 տարիների ընթացքում մենք կատարել ենք հսկայական աշխատանք ամբողջ Հայաստանում (հաշվետվությունները և նախագծերը հասանելի են կայքում` http://t3x.02e.myftpupload.com/):

Համագործակցում ենք Հայաստանի բոլոր սահմանամերձ հիվանդանոցների հետ։

Աշխատում ենք բոլոր մակարդակների բոլոր ղեկավարների (նրանք փոխվում են, մենք` մնում) և շատ ու շատ շարքային բժիշկների հետ։ Այս ողջ ընթացքում մեր բժիշկներն այցելել են Հայաստան-Արցախ, Հայաստանի և Արցախի բժիշկները մեկնել են Մոսկվա` վերապատրաստման։

3. 2020 թ. պատերազմից հետո շտապ անհրաժեշտության նյութերի մի մասը պահեստավորել էինք։ Եվ մենք գիտեինք, որ հիմա ունենք նախապատրաստվածություն։ Եվ կարդա կետ 1:

4. Այդպես էլ եղավ 2022 թ. սեպտեմբերի 13-ին…
Առավոտյան ժամը 4-ին արդեն Վարդենիս էինք ուղարկել ամեն անհրաժեշտ բան, ապա և այլ վայրեր։

Մեր աշխատանքը տարվում է պաշտպանության նախարարության և Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարության հետ համատեղ։ (Կարող ենք խոսել միայն բուժծառայության տեսանկյունից – մնացածի համար պատասխանատու են մարտական գործի պրոֆեսիոնալները):

Կան իրեր, որոնք սպառվում են շատ արագ և ունեն պահպանման կարճ ժամկետ (հարկ է նշել, որ դրանք պահեստավորելն անհնար է): Այս անգամ աշխատանքն ավելի համակարգված և արագ է։ Յուրաքանչյուրը գիտի, թե ով և ինչ պիտի անի։

5. Այս տարիների ընթացքում «ՎԻՎԱ» ֆոնդը մասնակցել է Սիսիանի, Կապանի, Նոյեմբերյանի, Տավուշի մարզի, Արցախի, Վարդենիսի, Գավառի, Եղվարդի, Գյումրու և այլ հիվանդանոցների մատակարարմանը։

6. Օրինակ, Վայքի բուժօգնության բաժանմունքը բացվել է 2022 թ. հուլիսի 19-ին։ Կարմիր խաչը վերանորոգել է, իսկ մենք` կահավորել սարքավորումներով։

7. Կահավորել ենք սարքավորումներով Սիսիանի հիվանդանոցի վիրահատարանը (մինչ կառուցում են նոր հիվանդանոց):

Մեզ շատ է անհրաժեշտ ձեր օգնությունը, որպեսզի կարողանանք արագ արձագանքել հարցումներին։

Մենք հստակ գիտենք բոլոր անհրաժեշտությունները և կարող ենք արագ տեղ հասցնել, ինչպես նաև ինքներս ենք անձամբ այցելում հարցման վայրերը։

Դուք կարող եք մեզ օգնել.

ա) ֆինանսապես.
Օգնության բոլոր ձևերը նկարագրված են այստեղ

բ) ինտելեկտուալ առումով (գրեք, թե ինչով կարող եք օգնել մեզ)

գ) ֆիզիկապես (ստուգումից հետո մենք ձեզ կավելացնենք կամավորականների զրուցարաններ)

դ) տեղեկատվությամբ` տարածելով մեր հրապարակումները և մեր մասին ինֆորմացիան։

(Այս օրերի նկարները` շարանում):

Կոչ ենք անում բարեկամական ալիքներին և խմբերին տարածել այս հրապարակումը։

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top