100 պատգարակ դիրքերի համար

Բարեկամնե՛ր, այսօր մենք գնել ենք ևս 100 պատգարակ, քանի որ անցյալ անգամ գնված​ բոլոր հարյուր պատգարակներն ամբողջությամբ ուղարկել ենք դիրքեր։​ Գնման գումարը նույնն է, ինչ​ անցյալ անգամ՝ 370000 դրամ (ըստ արտարժույթային կուրսի՝ 57000 ռուբլի)։ Ստորև ներկայացնում ենք​ վերոնշյալ պատգարակների գնման ծախսերի հաշվետվությունն ըստ նվիրատուների․​

✅ 28500 ռուբլի փոխանցել են​ Մոսկվայի պետական մանկարվարժական համալսարանի <<ՄՈւՇ>>​ Հայկական ուսանողական միության ( ՄՊՄ​Հ <<ՄՈւՇ>> ՀՈՒՄ) կողմից Մոսկվայում​ կազմակերպված տարբեր բարեգործական միջոցառումների մասնակից ուսանողները։​

✅​ 15000 ռուբլի Մոսկվայից փոխանցել է​ սանտեխնիկայի խանութի սեփականատեր Հայկը

✅​ 13500 ռուբլի նվիրաբերել է Յուրի Բոգուսլավսկին, ով Երևանում մեր ֆոնդի օգտին կազմակերպել է​ անիմացիոն բարեգործական ցուցադրումներ (երկանգամյա փոխանցմամբ, 43 հազ․ դրամ և 68 հազ․ դրամ համապատասխանաբար)

Ահա այսպես, բացարձակ տարբեր մարդիկ, տարբեր տարիքի, տարբեր քաղաքներից համատեղ ուժերով այսօր գնել են 100 բժշկական պատգարակներ, որոնք հարյուր​ կյանք կարող են փրկել։

Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ ՋԱ՛Ն։ ԵՎ​ խորապես խոնարվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր մշտական հիմունքներով​ աջակցում են մեզ։ Մշտական հիմունքներով աջակցությունը հնարավոր է դարձնում​ պլանավորել գնումները​ և​ թափ է հաղորդում մեր​ աշխատանքներին։​ ​

Լուսանկարները՝ VIVA հիմնադրամի արխիվ

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top