Ցավդ տանեմ, Արցա՜խ

Սիրելի՜ ընկերներ, ունենք շատ կարևոր նախաձեռնություն։

Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում մեծերը և փոքրերը կհավաքվեն Ամանորյա տոնավաճառի, և այդ ամանորյա պատմությունը կօգնի Արցախի մանուկներին, ովքեր մասնակցում են «Հանուն արդարության փախստականների միավորման» նկարների փառատոնին։

Հավաքված միջոցներով.
1. Բոլոր մասնակիցների համար (200-ից ավելի երեխաներ) մենք կգնենք ամանորյա նվերներ:
2. Մրցույթի հաղթողների հետ կմեկնենք Երևան` նկարիչների արվեստանոցներ։

🤝🏻 Ինչո՞վ կարող եք օգնել դուք։

1. Անհրաժեշտ են վաճառքի ենթակա ապրանքներ (մենք կդիտարկենք ցանկացած պայմաններ), գրել այստեղ կամ էլ. փոստին` viva_charity@mail.ru.

2. Երեխաների հետ գալ վարպետաց դասերի և տոնավաճառի` մեզ և մեր ընկերներին հյուր (Հայկական մշակույթի ակադեմիա, դեկտեմբերի 12, 12:00-17:00; +7 (903) 610-50-80):

3. Տարածել փառատոնի մասին ինֆորմացիան, քվեարկել երեխաների նկարների օգտին։ Դրանք շատ խոսուն են… անխտիր բոլոր երեխաներին անհրաժեշտ է մեր աջակցությունը։

4. Տարածել մեր միջոցառման մասին ինֆորմացիան, ուստի մենք կկարողանանք օգնել մեծ #վիվաերեխաներ -ին։ Եթե մնան ազատ միջոցներ, կվճարենք մեր խնամարկյալ երեխաների որոշ դեղորայքի դիմաց։

Շնորհակալություն, թանկագի՜ն ընկերներ։

Կիսվել այս էջով`
Scroll to Top