Արմինե Նահապետյան

«Մա՛մ, իսկ ե՞րբ ես տուն գալու»։ «Մա՛մ, ե՞րբ ենք նորից միասին լինելու»։

🚨 ՇՏԱՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ 2 600 000 դրամ

«Մա՛մ, իսկ ե՞րբ ես տուն գալու»։
«Մա՛մ, ե՞րբ ենք նորից միասին լինելու»։

Հենց այս հարցերն են տալիս 36-ամյա Արմինեի երեխաները…

Արմինե Նահապետյանն երկու անբափահաս տղաների մայր է, իսկ այսօր նրա ամենամեծ ցանկությունն ու գլխավոր նպատակը ոչ միայն հիվանդությունը հաղթահարելն է, այլև հնարավորինս շուտ տուն վերադառնալը, իր տղաներին գրկելն ու կրկին նրանց կողքին լինելը։

Այս տարվա մարտին Արմինեի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Այդ օրվանից նրա սովորական կյանքը փոխվել է։ Հիվանդանոցներ, բժիշկներ, քիմիաթերապիա, թուլություն, անվերջ սրտխառնոց, ցավեր, արցունքներ, բայց նաև՝ վաղվա լավ օրվա հանդեպ անսպառ հույս…

Որպես մայր՝ Արմինեն շարունակում է պայքարել։ Պայքարում է իր երեխաների կողքին լինելու, նրանց մեծացնելու, գրկելու և ամեն օր նրանց հետ անցկացնելու իրավունքի համար։ Նա նույնիսկ փորձում է երեխաներից թաքցնել իր ծանր վիճակը՝ նրանց հնարավորինս չանհանգստացնելու համար։

Նախորդ անգամ մեր համատեղ ջանքերով կարողացանք գումար հավաքել բուժման 4 կուրսի համար։ Բուժման արդյունքները շատ լավն էին, սակայն բուժումը շարունակվում է, որի համար այսօր անհրաժեշտ է մեր օգնությունը։

Մենք ուզում ենք հավատալ, որ այս ամենից հետո Արմինեն կվերադառնա տուն՝ հաղթանակած։ Կկարողանա լինել նրանց հենարանն ու պարզապես մայր լինել։ Թող այս մղձավանջային շրջանը մնա անցյալում։

Սիրելի՛ մարդիկ, խնդրում ենք՝ մի՛ թողեք, որ այս ընտանիքը միայնակ անցնի այս դժվար ճանապարհը։ Օգնե՛ք մեզ օգնել Արմինեին։

Արմինեն և ամուսինը աշխատում են կարի արտադրամասում։ Ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում։ Պետությունը փոխհատուցում է բուժման համար անհրաժեշտ երկու դեղամիջոցը, սակայն ամենաթանկ դեղամիջոցը ներառված չէ ապահովագրության մեջ։ Նման ծախսերն ընտանիքն ինքնուրույն հոգալ ի վիճակի չէ։ Առանց մեր աջակցության Արմինեի բուժումը կարող է կիսատ մնալ։

🙏 Յուրաքանչյուր նվիրատվություն, նույնիսկ ամենափոքրը, կարևոր է։ Իսկ յուրաքանչյուր տարածում կարող է օգնել, որ այս պատմությունը հասնի այն մարդկանց, ովքեր հնարավորություն կունենան փրկելու մայրիկի և իր երեխաների միասին լինելու հույսը։

Եկե՛ք միասին օգնենք Արմինեին վերադառնալ իր երեխաների գիրկը։

📌 Արմինեի պատմությանն ավելի վաղ անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://www.facebook.com/share/p/1FSqbqQRfq/?mibextid=wwXIfr

#VIVAfoundation #ArmineNahapetyan

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top