Սիրելի՛ ընկերներ, մենք շտապ դրամահավաք ենք սկսում երկու երիտասարդ մայրերի աջակցելու համար։ Նունուֆարին և Ռուզաննային բուժումը շարունակելու համար անհրաժեշտ է հավաքել 3 275 000 դրամ։
Նունուֆար Զոհրաբյանը 37 տարեկան է, երեք երեխաների մայր։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա անցել է քիմիոթերապիայի վեց կուրս և վիրահատվել։ Նույնիսկ երբ իրեն վատ է զգում, Նունուֆարը շարունակում է աշխատել որպես վաճառողուհի։
Նրա ամուսինը զինվորական է, 44-օրյա պատերազմի մասնակից։ Վիրավորվելուց հետո նա վերադարձել է աշխատանքի և մինչ օրս մարմնում բեկորներ ունի։ Ընտանիքը մինչ այժմ սեփական ուժերով է հաղթահարել դժվարությունները, սակայն այժմ բուժումը շարունակելու համար անհրաժեշտ գումարն այլևս չունի։
Նունուֆարի բուժման համար անհրաժեշտ է 975 000 դրամ։
Ռուզաննա Մարգարյանը 45 տարեկան է։ Նա 15 տարի աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Աշխատանքից հետո վերադառնում էր տուն՝ Մրգավան։ Հունիսին Ռուզաննայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Նա արդեն անցել է քիմիոթերապիայի վեց կուրս։ Բուժումը շարունակվում է, սակայն ընտանիքի ֆինանսական միջոցներն սպառվել են։
«Հասկանում եմ, որ հիմա շատ հիվանդներ կան, և հույս ունեմ, որ ինձ էլ կկարողանան օգնել», — մեզ հետ զրույցում ասել է Ռուզաննան։
Ռուզաննայի բուժման համար անհրաժեշտ է 2 300 000 դրամ։
Շատ ենք ուզում, որ Նունուֆարը կրկին երեխաների հետ սովորական երեկոներ ունենա, իսկ Ռուզաննան մի օր բացի իր խմբասենյակի դուռն ու լսի, թե ինչպես են փոքրիկները հերթով պատմում օրվա իրենց անցուդարձը։
Հիմա մենք կարող ենք օգնել երկու կանանց էլ անել հաջորդ կարևոր քայլը՝ շարունակել բուժումը։
Եթե հնարավորություն ունեք, խնդրում ենք աջակցել դրամահավաքին ցանկացած չափի նվիրատվությամբ։ Իսկ եթե այս պահին փոխանցում կատարելու հնարավորություն չունեք, պարզապես տարածեք այս գրառումը։ Գուցե հենց ձեր շնորհիվ այն տեսնի մեկը, ով կկարողանա օգնել։
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։ ❤️



