ՇՏԱՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ — 4 500 000 դրամ

Մարինե Պետրոսյանը 45 տարեկան է։ Նա պարզ, աշխատասեր կին է Լոռու մարզի Քարինջ գյուղից։ 2023 թվականին նրա մոտ ախտորոշվել է  ուռուցքաբանական հիվանդություն, և այդ պահից ընտանիքի կյանքը բաժանվել է «մինչև»-ի և «հետո»-յի, ինչպես դա հաճախ լինում է նման դեպքերում։ Մորը փրկելու համար ընտանիքը վաճառել է ամեն ինչ։
VIVAfoundation

ՇՏԱՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ — 4 500 000 դրամ

Մարինե Պետրոսյանը 45 տարեկան է։ Նա պարզ, աշխատասեր կին է Լոռու մարզի Քարինջ գյուղից։

2023 թվականին նրա մոտ ախտորոշվել է  ուռուցքաբանական հիվանդություն, և այդ պահից ընտանիքի կյանքը բաժանվել է «մինչև»-ի և «հետո»-յի, ինչպես դա հաճախ լինում է նման դեպքերում։

Մորը փրկելու համար ընտանիքը վաճառել է ամեն ինչ։

Սկսվել է բուժումը, նրանք տեղափոխվել են Երևան, վարձակալել բնակարան՝ ուռուցքաբանական կենտրոնին մոտ լինելու համար։

Ամբողջ ունեցվածքը, որն ընտանիքի միակ եկամտի աղբյուրն էր, վաճառվել է՝ բուժումը շարունակելու և ընտանիքի մայրիկին փրկելու համար։

Մարինեն ունի երկու երեխա։ Նրա 22-ամյա որդին մշտապես մոր կողքին է՝ օգնում է ամեն ինչում, աջակցում, ամեն օր նրա հետ է հիվանդանոցում։

Այսօր ընտանիքը մնացել է առանց եկամտի և առանց ռեսուրսների, բայց մի մեծ հույսով՝ փրկել իրենց ամենաթանկ մարդուն։

Հունվարի 7-ից Մարինեն կրկին հիվանդանոցում է։

Ցավոք, բուժումը շարունակելու համար անհրաժեշտ է դեղամիջոց, որը չի մուծվում ապահովագրությամբ։

Այդ դեղով Մարինեն ունի ապաքինվելու իրական հնարավորություն…

բայց դրա արժեքը հսկայական է։

Ձեր ցանկացած աջակցություն կարող է դառնալ վճռորոշ այս ընտանիքի համար։

Յուրաքանչյուր նվիրատվություն կյանք կարող է փրկել։

 

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top