Դասեր Հայաստանի մասին

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա «Դասեր Հայաստանի մասին» շարքի չորրորդ հանդիպումը, որը նվիրված է Հայաստանի և արտագաղթի փոխադարձ ազդեցությանը։ Մեր հյուրերն են Viva հիմնադրամի ղեկավար Տատյանա Օգանեսյանը և Nor shin Դիլիջան կամավորական խմբի հիմնադիրներից Սվետլանա Լեսկին։

Արցախից արտագաղթը ոչ ոքի անտարբեր չթողեց։ Բազում հիմնադրամներ, սրտացավ կամավորներ շուրջօրյա օգնություն էին ցուցաբերում Արցախի մեր հայրենակիցներին՝ բուժօգնություն, սնունդ, հագուստ և օթևան։
Այս պահին աջակցման այս գործընթացը կանգ չի առնում, սակայն նկատելիորեն փոխվում է։

Հարց է առաջանում՝ ի՞նչ անել, որ աջակցման այս մեխանիզմը շարունակի աշխատել և հարմարվի արցախցիների ներկայիս կարիքներին։ Ինչո՞ւ բարեգործական հիմնադրամները պետք է համագործակցեն պետության հետ, և ինչո՞ւ այս ամենի մեջ փողը ամենագլխավորը չէ։
Այս և այլ կարևոր հարցերի շուրջ կխոսենք մեր հյուրերի հետ հանդիպման ընթացքում։

Դասախոսությունը վարում են գրող, լրագրող Մարկ Գրիգորյանը և հաղորդակցության մասնագետ, լրագրող Ալեքսանդրա Լիվերգենտը

Լուսանկար․ VIVA Հիմնադրամի արխիվ

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top