Այժմ սա Հիմնադրամի աշխատանքի մի մասն է կազմում․ մենք ծավալում ենք ժամանակավոր շարժական շտաբներ Հայաստանի տարբեր մարզերում։ Այս անգամ նման շտաբ կբացվի Սպիտակ քաղաքում։ Նոյեմբերի 2-ին Հիմնադրամի կամավորները կժամանեն Սպիտակ և Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող օգնության ծրագրի շրջանակներում օգնություն կբաժանեն։ Նման շարժական շտաբներ արդեն իսկ գործում են Հայաստանի 9 քաղաքներում։ Այսպիսով, մենք աշխատում ենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին համաչափ օգնությամբ ապահովել, երկրի ողջ տարածքով մեկ։ Բացի շարժական շտաբները՞ Հիմնադրամը մշտական շտաբ ունի Երևանում։ Ի՞նչ օգնություն կարող են ստանալ արցախցիները Սպիտակում։
- Բժիշկների անվճար խորհրդատվություն
- Կանանց և երեխաների հիգիենիայի միջոցներ
- Մանկական սնունդ մինչև 3 տարեկան փոքրիկների համար
- Դեղորայք
Մեկ անգամ ևս ուշադրություն․ Շարժական շտաբը Սպիտակում կգործի միայն 1 օր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12։00-17։00։ Հասցեն՝ Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Երևանյան խճուղի, տուն 1
Լուսանկարը՝ Լիզավետա Գալստյանի