Վիկտոր Միխայլով

Սիրում եմ շփվել երիտասարդության հետ։ Համարում եմ, որ լավ դասավանդողը գիտելիքներ է ձեռք բերում սովորողներից։ Եթե երիտասարդ ժամանակ չես մասնակցել անցանկալի ռեժիմի փոխարինմանը, դու կամ երջանիկ երիտասարդություն ես ունեցել կամ բաց ես թողել երիտասարդությունդ։ Վստահ եմ, որ մարդկությունն ավելի լավ ճակատագրի է արժանի։ Բոլորի պարտականությունն է ձգտել և հասնել դրան։ Կարևոր է բարեփոխել քեզ շրջապատող աշխարհը։ ԱՆգործությունն ավելի տհաճ բան է, քան չհաջողված նախաձեռնությունները։ Հեշտ չէ աշխարհը բարեփոխելու որոշում կայացնել, ավելին, պետք չէ այդ պարագայում սպասել շահաբաժնի և երախտիքի։ Ցավոք, ոմանք կարծում են, որ դու հենց այնպես չես դրանով զբաղվում կամ զբաղվում ես ոչ զուտ գաղափարապաշտական թելադրանքով։ Պետք չէ հակառակն ապացուցել՝ ժամանակի անիմաստ կորուստ է և բացասական է անդրադառնում մարդկանց խորքային ընկալման վրա։ Բարին սերմանելու ցանկության ջանքերում հարկ է ժամանակ և տարբերակ գտնել այն հասցեատիրոջը հասցնելու համար։ Օգնությունը նույնպես պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ ԵՎ պետք չէ հաստաքսակ լինել, բարեգործությամբ զբաղվելու համար՝ այն հասանելի է բոլորին։

Scroll to Top