Սրբուհի Առաքելյան

Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում ապրում էին երկու քույրեր՝ Սրբուհին և Մելինեն։ Իրենց մայրիկին աղջիկները վաղ են կորցրել, այդ իսկ պատճառով Մելինեն բավականին վաղ ստիպված եղավ իր վրա վերցնել ընտանիքի հոգսերը․․․

Մելինեն հոգում է նաև իր քրոջ հոգսերը, քանի որ Սրբուհին մանկուց տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ <<Թեև ճակատագիրը մեզ լուրջ փորձություն է տվել քրոջս անբուժելի հիվանդության տեսքով, բայց մենք հաղթահարում էինք խնդիրները, ապրում էինք ուրիշներից ոչ լավ, ոչ վատ>>, — պատմում է Լուսինեն։

Մանկական ուղեղային կաթվածը՝ շարժողականության սահմանափակումը, ծանր փորձություն է թե՛ խնամարկյալի և թե՛ նրա ընտանիքի համար։ Սրբուհին 33 տարեկան է, և բոլոր այդ տարիների ընթացքում գամված է անկողնուն։ Նման ախտորոշմամբ հիվանդների խնամքն ահռելի ու շատ պատասխանատում գործ է, հատկապես եթե խոսքը գնում է հարազատի մասին։ Բայց Մելինեն չի դժգոհում, հակառակը, զրույցի ընթացքում դրսևորում է նման ծանր փորձությունների միջով անցած մարդու համար անհավանական իմաստություն։ Զրկվելով ամեն ինչից՝ հայրենական տնից, սովոր կյանքից, նա պետք է ամեն ինչ սկսի զրոյից։

Մելինեն փաստացիորեն անընդհատ քրոջ կողքին է, ում անհրաժեշտ է շուրջօրյա օգնություն․ կերակրել, լվացացնել, շրջել անկողնում, և իհարկե, շատ խոսել՝ անում է ամեն ինչ, որպեսզի թեթևացնի սիրելի քրոջ տանջանքները։

Սրբուհին կարող է միայն ժպտալ և մի քանի բառ արտաբերել՝ ահա այն ամենը, ինչ կարող է անել։ Բայց այդ բառերը և ժպիտը այն են, ինչ հարկավոր է Մելինեին, որպեսզի հասկանա, որ ամեն ինչ ճիշտ է անում, և որ իր քույրը կշարունակի ապրել, թո՛ղ որ և ոչ այնքան էլ հեշտ կյանքով։ <<Չէ որ կարելի է շփվել իրար հետ աչքերի և սրտի միջոցով, և ոչ մի բառ պետք չի>>, — ասում է Մելինեն։

Արցախից տեղահանվելուց հետո քույրերն իրենց տարեց հոր հետ բնակություն են հաստատել Եղեգնաձորի մարզի գյուղերից մեկում։ Մենք առաջին իսկ օրերից Սրբուհուն վերցրինք մեք խնամակալության տակ, օգնում էինք ամեն անհրաժեշտ բանով։

Մեր Հիմնադրամի բարեկամնե՛ր և բարի կամքի մարդի՛կ։ Հայտարարում ենք նոր դրամահավաք Սրբուհի Առաքելյանի համար։ Դրամահավաքից ստացված միջոցները կծախսվեն դեղամիջոցների, հիգիենայի պարագաների, խնամքի հատուկ միջոցների ձեռք բերման վրա։

Սրբուհի Առաքելյան

Ախտորոշումը՝ ուղեղային կաթված: Պահանջվում են դեղեր և սարքեր։ Վճարի չափը

700 000 ֏

Հավաքված
100%

Հավատացե՛ք, մեզնից բոլորից է կախված քույրերի կենսական վիճակի թեթևացումը։ Յուրաքանչյուր ներդրում, նույնիսկ ամենափոքրիկ ներդրումը, ահռելի նշանակություն ունի և կարող է քույրերի կյանքը դարձնել գոնե մի քիչ տանելի և մի քիչ պակաս դառն ու չարքաշ, և կօգնի քույրերին հաճախ ժպտալ միմյանց։ Շնորհակալություն, որ դուք մեր և նրանց կողքին եք։

Լուսանկարը: արխիվ

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top