ՇՏԱՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ — 4 500 000 դրամ
Մարինե Պետրոսյանը 45 տարեկան է։ Նա պարզ, աշխատասեր կին է Լոռու մարզի Քարինջ գյուղից։
2023 թվականին նրա մոտ ախտորոշվել է ուռուցքաբանական հիվանդություն, և այդ պահից ընտանիքի կյանքը բաժանվել է «մինչև»-ի և «հետո»-յի, ինչպես դա հաճախ լինում է նման դեպքերում։
Մորը փրկելու համար ընտանիքը վաճառել է ամեն ինչ։
Սկսվել է բուժումը, նրանք տեղափոխվել են Երևան, վարձակալել բնակարան՝ ուռուցքաբանական կենտրոնին մոտ լինելու համար։
Ամբողջ ունեցվածքը, որն ընտանիքի միակ եկամտի աղբյուրն էր, վաճառվել է՝ բուժումը շարունակելու և ընտանիքի մայրիկին փրկելու համար։
Մարինեն ունի երկու երեխա։ Նրա 22-ամյա որդին մշտապես մոր կողքին է՝ օգնում է ամեն ինչում, աջակցում, ամեն օր նրա հետ է հիվանդանոցում։
Այսօր ընտանիքը մնացել է առանց եկամտի և առանց ռեսուրսների, բայց մի մեծ հույսով՝ փրկել իրենց ամենաթանկ մարդուն։
Հունվարի 7-ից Մարինեն կրկին հիվանդանոցում է։
Ցավոք, բուժումը շարունակելու համար անհրաժեշտ է դեղամիջոց, որը չի մուծվում ապահովագրությամբ։
Այդ դեղով Մարինեն ունի ապաքինվելու իրական հնարավորություն…
բայց դրա արժեքը հսկայական է։
Ձեր ցանկացած աջակցություն կարող է դառնալ վճռորոշ այս ընտանիքի համար։
Յուրաքանչյուր նվիրատվություն կյանք կարող է փրկել։



