Դուք այստեղ եք, հետևապես անտարբեր չեք նրանց ճակատագրերի նկատմամբ, ում կյանքը կախված է Ձեր օգնությունից։ Շնորհիվ Ձեր մտահոգ և հոգատար վերաբերմունքի՝ մենք կարող ենք շարունակել անել այն, ինչ անում ենք ամեն օր։ ԵՎ ամեն օր պատրաստ ենք հաշվետու լինել յուրաքանչյուր ծախսված դրամի համար
Շնորհակություն Ձեր յուրաքանչյուր նվիրատվության համար Եթե խորը մտածենք, մեր աշխատանքը աշխարհի ամենալավ աշխատանքն է՝ մենք օգնում ենք, հույսեր ներշնչում, կյանքեր փրկում։ Անշուշտ․ երբ գիտենք, թե ինչ միջոցների վրա կարող ենք հույս ունենալ և ինչ միջոցների հետ հաշվի նստել, անհամեմատ հեշտ է կազմել ծրագրեր, նախագծեր և ծրագրային գործունեություն իրականացնել։
Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք աջակցել ՎԻՎԱ հիմնադրամին ցանկացած չափի կանոնավոր, ամսեկան վճարումներով։ Յուրաքանչյուր, նույնիսկ ամենահամեստ, բայց կանոնավոր ներդրումը հույս է ինչ-որ մեկի համար․ առողջության, լիաթոք կյանքով ապրելու հույս։ Զգալ, որ մենակ չես քո դժբախտության ու ցավի հետ, որ կարևոր ես ու պետքական։
Դուք Հայաստանը դարձնում եք է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի առողջ, է՛լ ավելի երջանիկ։
ԵՎ մենք երախտապարտ ենք Ձեզ, որ մեր հետ եք։ Միասին մենք կարող ենք ավելի՛ն։ Միասին մենք ՈՒ՛Ժ ենք
Ուշադրություն! Ռուսաստանից նվիրատվությունները ընդունվում են միայն մեր հաշվի վրա «Սբերբանկ»-ում։ Անել անց QR-կոդի միջոցով կամ օգտվեք ներքևում նշված ռեկվիզիտներից։
Ձեր ներդրումը
Ամսեթիվ
Անուն
Գումար
Մեկնաբանություն/Պրոյեկտ
Օգնել կարելի է ոչ միայն գումարով
Հայաստանին արյան դոնորներ են պետք
Արյան փոխներարկման կենտրոնը և ՎԻՎԱ հիմնադրամը թախանձագին խնդրում են Ձեզ արյուն հանձնել Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում
Արյուն հանձնելով Դուք կարող եք փրկել մարդկային կյանքեր։ Բոլոր խմբերի արյան կարիքը կա։ Ստորև ներկայացված հղումով Դուք կարող եք գրանցվել Ձեզ հարմար օր և ժամ, մեր կամավորները կկապվեն Ձեր հետ։
Դուք կարող եք փոխանցումներ կատարել Ձեզ հարմար ցանկացած տարադրամով (հայկական դրամ, եվրո, դոլար, ռուբլի, կրիպտոարժույթ), աշխարհի ցանկացած կետից։ Ուշադրություն դարձրեք խնդրում ենք, որ բացի ստորև ներկայացվածներից, մենք չունե՛նք ԱՅԼ հաշիվներ, քարտեր կամ էլեկտրոնային դրամապանակներ։
Հայկական դրամի, եվրոյի, դոլլարի, ռուբլու համար
«ՎԻՎԱ» Բարեգործական Հասարակական կազմակերպություն (ՀԿ)
Հաշվեհամար 1570027010410100 AMD 1570027010410101 USD 1570027010410146 EURO 1570027010410158 RUB