ՎԻՎԱն կյանքի' մասին է

Հիմնադրամի մասին

"ՎԻՎԱ․ Բժիշկները և կամավորները Հայաստանին" բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2016թ․ ապրիլի 7-ին, Արցախի հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից հարուցված հերթական ագրեսիայի ժամանակ

Արցախին տրամադրված առաջին գործնական օգնությունը (բժշկական պարագաներ, շտապօգնության մեքենաներ) ՎԻՎԱ-ն տրամադրել է 2016թ․ պատերազմի չորրորդ օրը։ Հենց այդ ծանր օրերին իր սկիզբն առավ ՎԻՎԱ հիմնադրամի պատմությունը։ Մեր հիմնական առաքելությունն է աջակցել, որպեսզի Հայաստանի և Արցախի հանրապետության հիվանդանոցները պատշաճ կերպով հագեցված լինեն բժշկական սարքավորումներով, դեղորայքով, անհրաժեշտ նյութերով, գործիքակազմով։ Ոչ-առևտրային կազմակերպություն մենք դարձանք 2017թ․։ Հիմնադրամը գրանցված է Հայաստանում։ Թափանցիկությունը և հրապարակայնությունը մեր աշխատանքի կարևորագուjն սկզբունքներից են։

Գործունեության ոլորտները

Բժշկական ծրագրերը

Նպատակը՝ բարձրացնել բնակչությանը տրամադրվող բժշկական աջակցության որակն ու հասանելիությունը
  • Հիվանդանոցների, հոսպիտալների, ֆելդշերական կետերի տեխնիկական հագեցվածության բարելավում 
  • Անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ 
  • Սոցիալապես անապահով երեխաների և մեծահասակների բուժմանն ուղղված դրամահավաք 
  • Հայաստանի բժիշկների ուսուցում/վերապատրաստում այլ երկրներում
  • Երեխաներին առնչվող երկարաժամկետ նախագծեր՝ նախածննդային սկրինինգ մարզերում, աջակցություն 
  • Մուկովիսցիդոզի կենտրոնին, էնդոկրին հիվանդությունների սկրինինգ

Ուսուցողական ծրագրերը

Ծրագրերի նպատակն է Հայաստանի և Արցախի բժիշկների և բուժքույրերի մասնագիտական հմտությունների և գիտելիքների բարելավումը։ Այդ առնչությամբ մենք իրականացնում ենք հետևյալը․
  • Հայ բժիշկների ուսուցում/վերապատրաստում այլ երկրներում 
  • Սեմինարներ և դասախոսություններ
  • Կոնֆերանսներ 
  • Վարպետաց դասեր 
  • Երևանում գտնվող Գիտա-բժշկական հանրապետական գրադարանը մշտական հիմունքներով համալրում ենք ժամանակակից բժշկական գրականությամբ

Սոցիալական ծրագրեր

Հիմնադրամի աշխատանքների 20% կազմում են սոցիալական ծրագրերը, որոնք ուղղորդված են անապահով ընտանիքներին, փախստականներին

Մենք կազմակերպում ենք բարեգործական այնպիսի միջոցառումներ, ինչպես օրինակ Սուրբ Ծննդյան տոնավաճառը կամ ՎԻՎԱ -խաշը և այլն

Տարեկան երկու անգամ մենք կազմակերպում ենք հագուստի բարեգործական հանգանակություն անապահով ընտանիքների համար։ Բացի այդ, սա ենթադրում է․
  • Ինքնազվաղվածության աջակցության ծրագրեր՝ «Սկոտնի դվոր», «Բլագոչայ», «Մալիննիկ»
  • Ամանորյա միջացառումներ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառ, Նամակ Ձմեռ Պապիկին, Սուրբ Ծննդյան Զամբյուղ
  • 2020թ․ պատերազմի օրերին մեծ օգնություն տրամադրվեց փախստականներին։
2020թ․ սեպտեմբերի 28ից սկսած, համաձայն հոսպիտալներից, ՀՀ Առողջապահության նախարարությունից և այլ համապատասխան գերատեսչություններից ստացված պահանջարկների հիման վրա մենք մշտական հիմունքներով իրականացնում ենք անհրաժեշտ բժշկական սարքավորումների և դեղամիջոցների մեծաքանակ գնում, որոնք արագորեն ուղարկում ենք Հայաստան, մեր սեփական շտեմարան, որտեղից այնուհետև դրանք առաքվում են հիվանդանոցներ և հոսպիտալներ։ Աջակցություն ենք տրամադրում նաև կամավորականներին (վիրակապական անհատական փաթեթներ, առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ)։ Մենք լի՛ ենք Հայաստանը միասին զարգացնելու վճռականությամբ։

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎՈՒՄ՝ ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ
#ՎԻՎԱնՀանունԿյանքի

Scroll to Top