Ծանոթացեք Մարինայի հետ
Նա մեր փոքրիկ կամավորներից մեկն է։ Մարինան ակտիվ, տաղանդավոր և բարի աղջիկ է։ Նա սիրում է պարել, զբաղվում է հայկական պարերով, երգում է և խաղում թենիս։ Նրա սերը գրքերի հանդեպ շատ մեծ է․ Մարինան կարդացել է բազմաթիվ գրքեր, իսկ նրա ամենասիրելի գիրքը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն է։
Անցյալ տարի Մարինան նկարահանվել է «Մանյունյա. Մանկություն» սերիալում և կատարել է գլխավոր դեր։ Իսկ երբ նա ստացավ իր առաջին աշխատավարձը, անմիջապես որոշեց դրա մի մասը նվիրաբերել VIVA հիմնադրամին, քանի որ ցանկանում է օգնել այն երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն:
Пожалуйста, распространите эту информацию среди других.



