Երևան
Գյումրի
Վանաձոր
Հրազդան
Արյան դոնորություն
Մարդկային կյանքեր փրկում են ոչ միայն բժիշկները։ Հաճախ բժիշկներն անզոր են, եթե հարկ եղած պահին չկա անհրաժեշտ արյունը։ Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր կարող են, դառնալ արյան դոնորներ։ Արյան փոխներարկման կայանները ձեզ են սպասում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։













ՈՒշադրություն․ անհրաժեշտ է բոլոր խմբերի արյուն
Առավել հաճախ պահանջվում է 2 և 4 խմբի արյուն։ ԵՎ այնուամենայնիվ, բոլոր խմբերի արյան կարիքը կա։ Միշտ։
Արյան հանձնումն իրականացվում է նախնական գրանցմամբ։ Մեր կամավորները կկապվեն ձեր հետ, այն բանից հետո, երբ դուք կլրացնեք դոնորի հարցաթերթիկը։ Հարցաթերթիկում կարող եք նշել ձեզ հարմար օրն ու ժամը։ Որպես կանոն, արյան հանձնումն իրականացվում է օրվա առաջին կեսին, առավոտյան 9․00-12․00։ Արյուն վերցնում են արյան փոխներարկման չորս կայաններից մեկում, կախված նրանից, թե որտեղ է ձեզ հարմար։Արյան փոխներարկման կայաններ կան Հայաստանի 4 քաղաքներում․ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Շնորհակալ ենք, որ դուք պատրաստակամորեն արձագանքում և օգնում եք մարդկանց, ում համար ձեր արյունը կարող է կյանքի հարց լինել։ Շնորհակալությո՛ւն։ Սպասո՛ւմ ենք ձեզ։

Արյան դոնորություն
Գրանցվեք ձեզ հարմար ժամի
Թողեք ձեր կոնտակտային տվյալները աջակողմյան կոճակով, և մեր կամավորները կկապվեն ձեր հետ՝ տեղի, ժամանակի և ամսաթվի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման համար։ Շնորհակալությո՛ւն ձեզ։