11500 եվրո` Լյուքսեմբուրգից

Լյուքսեմբուրգի համայնքը աջակցում է VIVA բարեգործական հիմնադրամին. 11500 եվրո է հատկացվել Արցախից տեղահանվածներին։

Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարեց մի նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է՝ օգնել Արցախից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրատվիրել է 1 եվրո, որի արդյունքում՝ ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։

Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը՝ նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։

Նախաձեռնության անբաժանելի մասն էր Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի կոչը, ով դիմեց մի շարք համայնքների և մասնավոր կազմակերպությունների՝ ոչ միայն օգնություն ցուցաբերելու տեղահանվածներին, այլև՝ ինֆորմացնել տարածաշրջանում կատարված հումանիտար աղետի մասին։ Նրա կոչին արձագանքեց Բեթեմբուրգի համայնքն՝ իր ծրագրով և քաղաքապետ Լորան Զեյմետը՝ իր ակտիվ մասնակցությամբ, քաղաքապետարանի անդամներ Գուստի Գրասի և Ռոբի Բիսերի հետ միասին։ Հավաքված գումարը հնարավորինս արագ փոխանցվել է VIVA բարեգործական հիմնադրամին։

Միջոցները կուղղվեն «Մայրություն և մանկություն» ծրագրի իրականացմանը, որն արդեն հիմնադրամի հովանավորությամբ, բժշկական և սոցիալական աջակցություն է ապահովում Արցախի 320 խնամակալության տակ գտնվող հղիների:

Հիմնադրամի համահիմնադիր և ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը վստահեցնում է, որ նման նախաձեռնությունը կդառնա օրինակ, թե ինչպես յուրաքանչյուր մարդու կողմից արված փոքր ներդրումը կարող է էական, դրական փոփոխություններ անել կարիքավորների կյանքում. «Նմանատիպ բարի քայլերը օրինակ են՝, որ օգնությունը Հայաստանին կրում է միջազգային արձագանք: Ի վերջո, հայտնի է, որ՝ «մարդկանց պետք են մարդիկ!»։ Մենք հավատում ենք՝, մարդկանց հոգատարությունը վստահեցնում է, որ ընդհանուր ջանքերով մենք կարող ենք փոխել աշխարհը՝ ստեղծելով աշխարհ սահմաններից և քաղաքականությունից դուրս»:

Լուսանկարը: Facebook 

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top