Սաթենիկ Ավագյան

Սաթենիկ Ավագյան, 58 տարեկան է, ապրում է Արտաշատում։ Տարիներ շարունակ նրա աշխարհը սահմանափակվել է տան պատերով․

Սաթենիկ Ավագյան, 58 տարեկան է, ապրում է Արտաշատում։ Տարիներ շարունակ նրա աշխարհը սահմանափակվել է տան պատերով․ աղջիկն ու որդին՝ հաշմանդամ, որոնց նա չէր կարող թողնել նույնիսկ մեկ րոպե։ Աղջիկն էլ իր խաչն ունի՝ կույր որդի, որին անհրաժեշտ է շուրջօրյա խնամք։ Մի ընտանիքում՝ երկու հաշմանդամ։ Ամուսինը մահացել է յոթ տարի առաջ, և Սաթենիկը ստիպված է եղել մենակ կրել ամբողջ ծանրությունը։ Նա միշտ փորձել է օգնել բոլորին, բայց մի՞թե հնարավոր է ամեն ինչ անել միայնակ։

Եվ ահա նոր հարված․ Սաթենիկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Տարիների ընթացքում առաջին անգամ իրեն է պետք, որ հոգ տանեն, որ մեկնումեկը ձեռք մեկնի իրեն, որ ինքը ևս հնարավորություն ունենա ապրել, ոչ միայն իր կյանքը նվիրել ուրիշներին։

Բուժման համար այսօրվա դրությամբ անհրաժեշտ է մոտ 6,5 միլիոն դրամ։ Սա ահռելի գումար է ընտանիքի համար, որը տարիներ շարունակ ապրում է պայքարի մեջ։ Առաջին կուրսը սկսվում է արդեն հաջորդ շաբաթ։ Թող Աստված ուժ տա հիվանդությունը հաղթահարելու, իսկ դեղորայքով մենք բոլորս միասին կապահովենք նրան։ 💛

Սաթենիկ Ավագյան

Ախտորոշում․ քաղցկեղ։ Անհրաժեշտ է քիմիոթերապիա։ Դրամահավաքի նպատակ

6 500 000 ֏

Հավաքված է
28%

Մենք շատ շահառուներ ունենք, ովքեր հիվանդ են քաղցկեղով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր նվիրատվություն են անում առանց մեր հաղորդագրություններին սպասելու։ Հատուկ շնորհակալություն նրանց, ովքեր բաժանորդագրվել են հիմնադրամի ամսական նվիրատվություններին։ Մարդիկ ամեն օր սպասում են մեր օգնությանը։ Իսկ առանց ձեր աջակցության մենք չենք կարողանա հաղթահարել։

Նվիրաբերել
Անուն*
Ազգանուն*
Էլ. Փոստ*
Գումար*
Արժույթ*
Նկարագրություն
Բոլոր * դաշտերը պարտադիր են

Լուսանկար՝ արխիվից

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top