Ապագա մայրիկների օգնության ծրագիր

VIVA ՀԻմնադրամը գործարկում է Արցախից բռնագաղթված հղի կանանց օգնության ծրագիր։ Օգնության ծրագրի շրջանակներում կանանց կտրամադրվի բժշկական խորհրդատվություն, իսկ երեխայի ծնվելուց հետո՝ իրեր, կահույք և հիգիենայի պարագաներ փոքրիկի համար։

Մայրություն և մանկություն՝ այսպես է կոչվում VIVA հիմնադրամի նոր ծրագիրը, որի նպատակն է օգնություն տրամադրել Արցախից բռնագաղթված հղի կանանց։ Ավարտին է մոտենում արցախյան իրադարձություններին հրատապ արձագանքելու շրջափուլը, երբ հարկավոր էր <<այստեղ և հիմա>> սկզբունքով դիմավորել,օգնել, սփոփել և աջակցել։ Այժմ Հիմնադրամն անցնում է բռնագաղթվածների աջակցության միջինժամկետ և երկարաժամկետ ծրագրերին։ ԵՎ բոլոր այս ծրագրերն ուղղված են մասնավորապես խոցելի և դյուրազգայուն խմբերին տրամադրվող օգնությանը։

Ներկա պահին Հիմնադրամը գործարկել է արցախցիների օգնության 5 ծրագիր․ 1 տիպի շաքարային դիաբետով հիվանդների օգնության ծրագիրը, քրոնիկ և ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդներին տրամադրվող աջակցության ծրագիրը, պալիատիվ հիվանդների աջակցության ծրագիրը և մոտ ապագայում ընտանիքում համալրում սպասող երիտասարդ ընտանիքների օժանդակության ծրագրերը։

Արդեն ունենք ընտանիքներ, ում մենք օգնել ենք։ Հպարտությամբ և ուրախությամբ այդ նորածին փոքրիկներին համարում ենք մեր երեխաները, ՀԻմնադրամի երեխաները Մենք կհետևենք նրանց աճին և զարգացմանը։ Ուզենք-չուզենք՝ երեխաները մեր ապագան են, մեր և ձեր։ Նրանք օգնում են հաղթահարել մեզ բաժին հասած դժվարությունները, հույս են ներշնչում և լավատեսություն, տալիս գիտակցություն, որ անկախ ամեն ինչից՝ կյանքը շարունակվում է։

ՀԻմնադրամի <<Մայրություն և մանկություն> > ծրագրի նպատակն է Արցախից բռնագաղթված հղի կանանց տրամադրել բժշկական և հումանիտար օգնություն։ Երիտասարդ մայրիկներին տրամադրում ենք անվճար բժշկական խնամակալություն հղիության ողջ ընթացքում, սքրինինգային և արյան հետազոտություններ, իսկ երեխայի ծնվելուց հետո ծնողներին ապահովում ենք երեխայի համար անհրաժեշտ ամեն ինչով՝ մանկական մահճակալից և սայլակից սկսած մինչև մանկական տակդիրներ և հագուստ։

Ծրագրի մասնակից լինելու համար խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը։ Ծրագրի խնամարկյալ դառնալը շատ իրական է, պայմանով, որ ձեր տվյալները համապատասխանում են ծրագրային չափանիշերին։ Ով կարող է օգտվել <<Մայրություն և մանկություն>> ծրագրից։

Բժշկական օգնության շրջանակներում ծրագրի մասնակից կանանց տրամադրվում է․ Հիմնադրամի բժիշկ-փորձագետների անվճար խորհրդատվություն, հղիության առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում երեխայի ներարգանդային առողջական վիճակի վերահսկողության և զարգացման համար անհրաժեշտ պերինատալ սքրինինգների, ինչպես նաև պտղի պաթոլոգիայի կասկածի դեպքում հավելյալ լաբորատոր հետազոտությունների իրականացում։ Բացի այս, ապագա մայրիկները կարող են միանալ հղիության, կրծքով կերակրման, պատվաստումների և նորածինների խնամքի հիմունքների մասին օն-լայն դասախոսություններին։

Փոքրիկների ծնվելուց հետո երիտասարդ ծնողները կստանան երեխային անհրաժեշտ իրեր։ Մանկական մահճակալ և սայլակ, անկողնային սպիտակեղեն, կյանքի առաջին ամսվա համար տակդիրներ, հագուստ, սրբիչներ, տակաշորեր, մայրիկին և փոքրիկին անհրաժեշտ հիգիենայի պարագաներ։ Հիմնադրամի կողմից տրամադրվող իրերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

ԵՎ, իհարկե, մենք, ինչպես միշտ, խնդրում ենք ձեզ օգնել մեզ ձեր նվիրատվություններով։ Այսօր, քան երբևէ, մեզ հարկավոր է ձեր բոլորի աջակցությունը, որպեսզի մեր յուրաքանչյուր խնամարկյալ ստանա որակյալ և համակարգային բուժօգնություն։

Լուսանկար․ VIVA Հիմնադրամի արխիվ

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top