Վաճառքից ստացված ողջ հասույթը VIVA ՀԻմնադրամին

Նոյեմբերի 9-ին Hard Rock Cafe Yerevan հարթակում կայացավ SLOT խմբի համերգը, որն արդեն շուրջ 20 տարի է ուրախություն է պարգևում իր համակիրներին ողջ աշխարհով մեկ։ Համերգի ընթացքում մերչի իրացումից ստացված ողջ հասույթը փոխանցվել է VIVA Հիմնադրամին։

Ինչպես նշեց խմբի մենակատարուհի Դաշան, ի պատասխան հարցին, թե ինչու է ընտրվել բարեգործական ուղղությունը Հայաստանում․ <<Երկրում դժբախտություն է, իսկ մենք հյուր ենք գալիս համերգով և չենք կարող անտեսել այն։ Բացի այդ, ես գիտեմ, որ Հայաստանն այս տարվա ընթացքում ընդունել է իմ շատ հայրենակիցների, այդ թվում նաև իմ ընկերներին և ծանոթներին։ Ինչի համար ես հայտնում եմ իմ հարգանքն ու երախտիքը>>։

Slot-ը Հայտնի ռուսական ռոք-խումբ է, որը նվագում է այլընտրանքային երաժշտություն։ Խումբը գործում է շուրջ 20 տարի, երաժիշտները թողարկել են ստուդիայում ձայնագրված 9 ալբոմ, մի քանի ալբով ռեմիքսներով և սաունդթրեքներով։ Մենք երախտապարտությամբ ընդունում ենք երաժիշտների օգնությունը։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն։ Մաղթում ենք ստեղծագործական հաջողություն և երաժշտական մեծ ձեռքբերումներ։

Slot խմբի երևանյան համերգի նվիրատվությունը ողջ գումարը կուղղվի Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցներին տրամադրվող ՀԻմնադրամի օգնության ծրագրերի իրականացմանը։

Լուսանկարը՝ արխիվ

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top