Արցախից բռնի տեղահանվածների համար
18-ից 60 տարեկան անձանց համար
հիվանդության 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերով հիվանդների համար
Ի՞նչ է ներառված ծրագրում
Ուռուցքաբանական հիվանդությունները մեծ վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար։ VIVA Հիմնադրամի ծրագիրն ուղղված է քաղցկեղով տառապող 18-60 տարեկան արցախցի հիվանդների աջակցությանը
Այս ծրագիրն ունի իր բացառությունները։ Ծրագրում ներառված չեն մանկական տարիքում արյան հիվանդությունները, ինչպես նաև օրգանների փոխպատվաստումը։ Մենք օգնում ենք ուռուցքային հիվանդության 1-3 փուլում գտնվող հիվանդներին։ VIVA Հիմնադրամը Ծրագրի մասնակիցներին տրամադրում է․
- Դեղամիջոցներ
- Հետազոտությունների ծախսերի վճարը (ՀՏ, ՄՌՏ)
- Բժշկական մանիպուլիացիաների ծախսերի վճարը (քիմիա/ճառագայթային թերապիա)
- Հիվանդության բոլոր փուլերում առողջական վիճակի մոնիթորինգ
- Լաբորատոր հետազոտությունների վճարում, որոնք ներառված չեն պետպատվերի մեջ
Եթե այս տեղեկատվությունը հատուկ ձեզ չի վերաբերում, խնդրում ենք կիսվել այն նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն: Բացի այդ, խնդրում ենք ձեր նվիրատվություններով ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծրագրին։
Օգնե՛ք մեզ օգնել:
Աջակցե՛ք հիմնադրամի ծրագրերին
VIVA հիմնադրամի աշխատանքը կախված է համակարգային օգնությունից։ Գրանցվեք ամսական նվիրատվությունների համար՝ ձեզ հարմար ցանկացած գումարի չափով: Դա շա՛տ կօգնի։