Ով ենք մենք
ՎԻՎԱ Հիմնադրամի գոյությունն անհնար կլիներ առանց մարդկանց, ովքեր օր առ օր հետևողականորեն կատարում են իրենց աշխատանքը։ Մեր թիմի հիմնական մասը կամավորներ են՝ խանդավառ մարդիկ, ովքեր ջանադրաբար աշխատում են հանուն ընդհանուր գործի։
ՎԻՎԱ-մարդիկ միայն կազմակերպության հենքը հանդիսացողները չեն։ Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքը կարևոր է՝ լինի հիվանդ երեխային օգնող մեկենաս, թե հիվանդին օդանավակայանում դիմավորող ցրիչ։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով աջակցում է մեր Հիմնադրամին օգնել նրանց, ով օգնության կարիք ունի Հայաստանում և Արցախում։ Մենք բոլորս մեկ մեծ գործ ենք անում։
Հիմնադրամն ունի Խորհուրդ, հոգաբարձուներ և ամբասադորներ, մեզ օգնում են բժիշկ-փորձագետները, կամավորները։ ՎԻՎԱ Հիմնադրամի յուրաքանչյուր նախագծի, քայլի, փուլի հետևում կանգնած են մարդիկ, ովքեր օգնում են դրանց իրականացմանը։ Ցանկանո՞ւմ եք դառնալ մեր թիմի մասնիկը։ Բարո՛վ համեցեք, մենք շատ ուրախ ենք։ Կապվեք մեզ հետ որքան հնարավոր է արագ։


















Միացե՛ք մեզ
Բուժաշխատողներին
Եթե դուք բժիշկ եք և ցանկանում եք միանալ Հիմնադրամի փորձագետների թիմին, մենք մեծ ուրախությամբ կընդունենք Ձեզ։ Բժիշկների կարիք անընդհատ ունենք։
Լրացրեք ստորև ներկայացված հարցաթերթիկը, և մենք կկապվենք Ձեր հետ։ Կանխելով հնարավոր հարցերը, թե ինչով կարող եք օգտակար լինել, նշենք, որ մեզ անհրաժեշտ են բժիշկներ, ովքեր կամավորական հիմունքներով պատրաստ են օգնել Արցախին և Հայաստանին։ Այն վայրերում, որտեղ բուժօգնություն չկա։
Կամավորներին
Մենք միշտ լրացուցիչ ձեռքերի և, իհարկե, բարի սրտերի կարիք ունենք։ Ցանկանո՞ւմ եք դառնալ Հիմնադրամի կամավոր։
Լրացրեք հարցաթերթիկը, և մենք անպայման կկապվենք Ձեր հետ։ Պատմեք ձեր հմությունների և ունակությունների մասին, կիսվեք, թե ինչով կարող եք օգտակար լինել Հիմնադրամին, ինչ եք պատրաստ անել և ինչքան ժամանակ կարող եք հատկացնել դրան։ Շնորհակալությո՛ւն, որ արձագանքում եք։
Թերապևտ, գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու։ 20ամյա փորձ ունեցող գործող բժիշկ։ 70-ից ավել գիտական հրատարակումների հեղինակ։
Արդեն ավելի քան վեց տարի է, ինչ մենք օգնում ենք մեզ լինել ՄԱՐԴ։ Չէ՞ որ երբ օգնում ես նրան, ով վատ վիճակում է, ով հիվանդ է, ով փախնում է պատերազմից, ով վիրավոր է, մեծի թե երեխայի, երբ օգնում ես բժշկին՝ օգնել հիվանդներին, երբ օգնում ես ռազմաճակատային կամ գյուղական հիվանդանոցին՝ դու օգնում ես ինքդ քե՛զ։ Անգամ երբ ուժերը սպառված են և միջոցներ չկան՝ չի՛ կարելի թևաթափ լինել։ Հայաստա՛ն ՝ այդ մենք ենք ձեր հետ, մեզնից յուրաքանչյուրը։
Եղե՛ք մեզ հետ
ՎԻՎԱ Հիմնադրամի գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ նայելով մեր փաստաթղթերը, հաշվետվությունները, ծանոթանալով մեր Կանոնադրությանը և ,իհարկե, հետևելով մեր նորություններին և արդիական դրամահավաքներին։