Իրինա Մամիկոնյան

A VPN is an essential component of IT security, whether you’re just starting a business or are already up and running. Most business interactions and transactions happen online and VPN

Իրինա Մամիկոնյան.

Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ, ՈւՁՀ-ի բժիշկ

Իրինա Հովհաննեսի Մամիկոնյան: 2006 թվականին ավարտել է Օրյոլի պետական համալսարանի բժշկական ինստիտուտը: Հետագայում պաշտպանել է թեկնածութական ատենախոսությունը մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացմամբ: Ներկայումս «Ստալիցա»կլինիկայում աշխատում է որպես գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ և դասավանդում է Բատկինյան բժշկական սիմուլացիոն հիվանդանոցում: Ես ՎԻՎԱ-ի մասնիկներից մեկն եմ, որոնք միավորվելով դառնում են փոթորիկ՝ բարիք ու առողջություն հասցնելով նրանց, ովքեր դրա կարիքը խիստ ունեն: Մտորելով հասկանում եմ, որ պատահական չեմ դիմել բարեգործության: Ուսանողական տարիներին ես եղել եմ Օռլով քաղաքի հայ համայնքի երիտասարդական թևի ակտիվիստներիցներից մեկը: Մենք ձգտում էինք, որ մեր քաղաքում համայնքային կյանքը հարստանա նոր գույներով: Եվ երբ տեղափոխվեցի Մոսկվա հստակորեն գիտեի, թե բացի բժշկությունից ինչով եմ ուզում զբաղվել: Ինձ համար բժիշկ լինելը մարդկանց օգնել է նշանակում: Եվ ՎԻՎԱ-ն ինձ հիանալի հնարավորություն է տալիս դառնալ ավելի լավը, ավելի խելացի ավելի բարի և օգնել շրջապատում գտնվողներին՝ տիեզերք ուղարկելով բազմաթիվ վառ աստղիկներ այն զգացողություններից, որոնք քո մեջ պայթում են բարեգործության ամեն մի քայլից հետո… Բայց կա ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք: ՎԻՎԱ-ն դա անտեսանելի կապ է տան ու հայրենիքի հետ, որը մեզանից շատերը լքել են… Հայաստանը յուրաքանչյուրիս սրտում է, և ՎԻՎԱ-ն հնարավորություն է ընձեռում մեզ լինել Հայաստանի կողքին, նրան օգնության ձեռք մեկնել, լվանալ նրա վերքերը և դառնալ այն վստահելի թիկունքը, որին նա դժվար պահերին միշտ կարող է հենվել:

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top