Կրթական ծրագրեր
Յուրաքանչյուր բժշկի պարտականությունն է մշտապես կատարելագործել իր գիտելիքներն ու պրակտիկան: Մեր նախագիծը հնարավորություն է ընձեռում Հայաստանի տարբեր մարզերի բժիշկներին մասնագիտանալ և իրենց գիտելիքները գործնականում օգտագործել հայրենի երկրում:
Բժիշկների վերապատրաստման առաջին ծրագիրը հայտնվեց 2018թ.։ Այդ ժամանակվանից մենք անընդհատ դա անում ենք։ Հիմնադրամը հոգում է բժիշկների վերապատրաստման, բնակության և ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերը: Հիմնական պայմանն այն է, որ վերապատրաստվելուց հետո մարդը պետք է վերադառնա Հայաստան և աշխատի այնտեղ։ Այս նախագծի մեկ այլ կարևոր տարրը դասախոսություններն են բժիշկների համար, դա մասնակցությունն է ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների քննարկմանը, բժշկական գիտության ձեռքբերումներին և բարդ հիվանդությունների բուժմանը:









Հիմնական ուղղություններ
Բժիշկների համար
Մենք կազմակերպում ենք անհատական պրակտիկա Հայաստանի և Արցախի բժիշկների համար՝ իրենց մասնագիտական ոլորտներում,տարբեր երկրներում:
Բուժքույրերի համար
Հասկանալով, թե իրականում որքան է մեծ բան է կախված բուժքրոջից, մենք պարբերաբար նրանց համար արտագնա պրակտիկաներ ենք կազմակերպում:
Սեմինարներ, կոնֆերանսներ
ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամը անցկացնում է մասնագիտական կոնֆերանսներ, սեմինարներ, վարպետության դասեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտագնա։
Բժշկական գրադարան
Արդեն մի քանի տարի է, ինչ ՎԻՎԱ հիմնադրամը բերում է ժամանակակից բժշկական գրականություն և նվիրում Երևանի գրադարաններին։
Նորություններ թեմայի շուրջ

Արդյունավետ և անվտանգ դեղաբուժություն կլինիկական բժիշկների համար. Նոր գիտական տվյալներ և գործնական առաջարկներ
Արդյունավետ և անվտանգ դեղաբուժություն կլինիկական
ՎԻՎԱ հիմնադրամի նախագիծ
Առաջին օգնության դասընթացներ
Դասընթացներն անց են կացվում խմբերի ձևավորմանը զուգընթաց (12 անձ)։ Խնդրում ենք թողնել կոնտակտային տվյալներ, որպեսզի մենք կարողանանք կապվել ձեր հետ։


