Տատյան Օգանեսյան

Թերապևտ, գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու։ 20ամյա փորձ ունեցող գործող բժիշկ։ 70-ից ավել գիտական հրատարակումների հեղինակ։
Կսկսեմ իմ մասնագիտական կենսագրությունից։ 2002թ․ գերազանցությամբ ավարտել եմ Մոսկվայի Սեչենևի անվան բժշկական ակադեմիան, այնուհետև պաշտպանել եմ թեկնածուական թեզը՝ <<Ներքին հիվանդություններ>> և <<Բժշկական գենետիկա>> մասնագիտություններով։ Երկար տարիներ աշխատել եմ որպես բժիշկ հիվանդանոցում և զբաղվել գիտա-մանկավարժական գործունեությամբ։ Երբ ստեղծվեց ՎԻՎԱ ՀԻմնադրամը, ես սկսեցի ապրել երկու երկրների միջև։ Իսկ 2022թ․ մարտին մենք բոլորս վերադարձանք տուն, Հայաստան։ Արդեն ավելի քան վեց տարի է, ինչ մենք օգնում ենք մեզ լինել ՄԱ՛ՐԴ։ Չէ՞ որ երբ օգնում ես նրան, ով վատ վիճակում է, ով հիվանդ է, ով փախնում է պատերազմից, ով վիրավոր է, մեծի թե երեխայի, երբ օգնում ես բժշկին՝ օգնել հիվանդներին, երբ օգնում ես ռազմաճակատային կամ գյուղական հիվանդանոցին՝ դու օգնում ես ինքդ քե՛զ։ Անգամ երբ ուժերը սպառված են և միջոցներ չկան՝ չի՛ կարելի թևաթափ լինել։ Հայաստա՛ն ՝ այդ մենք ենք ձեր հետ, մեզնից յուրաքանչյուրը։













