Slovo հրատարակչության կայքում գործում է հատուկ առաջարկ։ Դուք կարող եք օգնել Արցախից բռնի տեղահանվածներին` ձեռք բերելով <<Ոտքերը տաք պահել։ Ուրվանկարներ պարզի, ծիծաղելիի և կարևորի մասին>> գիրքը։ Գրքի վաճառքից ստացված հասույթը կհատկացվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։
Ակցիան գործում է ՌՖ տարածքում ձեռք բերված գրքերի համար։
ՎԻՎԱ Հիմնադրամը իր շնորհակալությունն է հայտնում ընկերություններին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են աջակցելու Արցախից բռնի տեղահանվածներին։
Գիտելիք և մշակույթ` խոցելի խմբերի աջակցության դիմաց։
Մեր երախտիքն ենք հայտնում <<Սլովո>> հրատարակչությանը գեղեցիկ նախաձեռնության, Հիմնադրամին վստահելու և մեր հայրենակիցներին օժանդակելու համար։
Գիրքը կարող եք գնել այս հղումով
Լուսանկարը՝ Slovo հրատարակչության արխիվ