ՍիրովԱմերիկայից Հանդիպում ի աջակցություն VIVA-յին

Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել ուրախալի նորությամբ բարեգործական միջոցառման մասին, որը կայացավ դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում։ Այդ հրաշալի իրադարձության կազմակերպիչը դարձավ Օլգա Ժուրավսկայան, Դավիդ Յանը խրախուսեց նախաձեռնությունը։

Միջոցառումը նվիրված էր Արցախից բռնի տեղահանվածների համար ծրագրերին աջակցությանը։ Հարկ է նշել, որ իրադարձությունը գրավել է ոչ միայն հայկական Սփյուռքին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Արցախի իրավիճակի և նրա բնակիչների ճակատագրի նկատմամբ։ Հանդիպումը ստացվեց շատ ջերմ, հետաքրքիր և ուրախ։

Հանդիպման ընթացքում կազմակերպիչները կարողացան հավաքել աներևակայելի գումար 18000 դոլարի չափով. հանգանակությունները կուղղվեն Հիմնադրամի` Արցախի հղի կանանց և երիտասարդ մայրերին աջակցության «Մայրություն և մանկություն» ծրագրի իրականացմանը։

Մենք ցանկանում ենք հայտնել մեր խորին շնորհակալությունը բոլոր հյուրերին և դոնորներին, ովքեր աջակցեցին միջոցառումը։ Ձեր բարությունը և պատրաստակամությունը ոգևորում են մեզ և հաստատում են, որ միասին մենք ընդունակ ենք անել ավելին և օգնել նրանց, ովքեր հենց հիմա օգնության կարիք ունեն։

Նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Օլգա Ժուրավսկայային և Դավիդ Յանին միջոցառման կազմակերպման համար։ Նրանց խանդավառությունը հանդիպումը վերածեց բարեգործական իրադարձության ու դարձավ Արցախի թեմայի շուրջ համախմբան առիթ։

Մենք հույս ունենք, որ ձեր համակարգային օգնությունը մեր բարեգործական ծրագրերին և նախաձեռնություններին կկրի շարունակական բնույթ։

Լուսանկար․ VIVA Հիմնադրամի արխիվ

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top