Մեր նորությունները

Սովորական կյանքի գինը
100 000 դրամ (մոտ 250$)` այսքան գումար է հարկավոր Պողոսին յուրաքանչյուր ամիս դեղերի համար։ Ոմանց համար սա աննշան գումար է, բայց Պողոսի համար այն ահռելի և անհասանելի գումար է։ Նա ֆիզիկայի ուսուցիչ է, Արցախից։ ԵՎ տառապում է Բեխտերևի հիվանդությամբ։

Վաճառքից ստացված ողջ հասույթը VIVA ՀԻմնադրամին
Նոյեմբերի 9-ին Hard Rock Cafe Yerevan հարթակում կայացավ SLOT խմբի համերգը, որն արդեն շուրջ 20 տարի է ուրախություն է պարգևում իր համակիրներին ողջ աշխարհով մեկ։ Համերգի ընթացքում մերչի իրացումից ստացված ողջ հասույթը փոխանցվել է VIVA Հիմնադրամին։

Ապագա մայրիկների օգնության ծրագիր
VIVA ՀԻմնադրամը գործարկում է Արցախից բռնագաղթված հղի կանանց օգնության ծրագիր։ Օգնության ծրագրի շրջանակներում կանանց կտրամադրվի բժշկական խորհրդատվություն, իսկ երեխայի ծնվելուց հետո՝ իրեր, կահույք և հիգիենայի պարագաներ փոքրիկի համար։

Սուրբ Ծննդյան VIVA տոնավաճառը
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կկայանա VIVA ՀԻմնադրամի ամենամյա բարեգործական տոնավաճառը։ Տոնավաճառից ստացված բոլոր միջոցները կուղղորդվեն արցախցիներին տրամադրվող օգնության ծրագրերի իրականացմանը։

Ինչպես է Slovo-ն օգնում հիմնադրամին
Slovo հրատարակչության կայքում գործում է հատուկ առաջարկ։ Դուք կարող եք օգնել Արցախից բռնի տեղահանվածներին` ձեռք բերելով գիրքը։ Գրքի վաճառքից ստացված հասույթը կհատկացվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։

193500 դրամ փոխանցվել է հիմնադրամին
Հոկտեմբերի 1-31 ընկած ժամանակահատվածում գործում էր Kara Silver արծաթյա զարդերի ոսկերչական ապրանքանիշի ակցիան. մի շարք զարդերի վաճառքից ստացված հասույթի 15%ը փոխանցվել է VIVA հիմնադրամին։

Նոյեմբերի 2: Շարժական շտաբ Սպիտակում
VIVA Հիմնադրամի շարժական շտաբը Սպիտակ քաղաքում կաշխատի միայն մեկ օր։ Շտաբը նախատեսված է Արցախից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար։

Ինչպե՞ս օգնություն ստանալ:
Ինչպե՞ս Արցախից բռնի տեղահանվածներն օգնություն ստանան Հայաստանում։ Բուժօգնություն ստանալու համար դուք կարող եք դիմել հիմնադրամին, բայց մինչ այդ անհրաժեշտ է հաշվառման կանգնել պետական հիմնարկություններում։ Մանրամասն հրահանգներ, թե ինչ պետք է անել ստանալու այն ամենը, ինչ անհրաժեշտ է։

Հոկտեմբերի 28։ Շարժական շտաբ Աբովյանում
Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող բժշկական և հումանիտար օգնության կարճաժամկետ ծրագրի շրջանակներում ՎԻՎԱ Հիմնադրամը Աբովյանում ծավալել է շարժական շտաբ։

հոկտեմբերի 18-19. Շարժական շտաբ Աշտարակում
Հոկտեմբերի 18-ին և 19-ին Աշտարակում կաշխատի VIVA շարժական հիմնադրամը։ Արցախից ներքին տեղահանվածներին հրավիրում ենք բժիշկների հետ խորհրդակցելու և օգնություն ստանալու համար

Բժիշկների համար սահմաններ չկան
Դեկտեմբերի 15-ին Երևանում, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ապաշրջափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը բժշկական տեխնիկայի, բժիշկների ու դեղորայքի տեղափոխման համար:

100 պատգարակ դիրքերի համար
Բարեկամնե՛ր, այսօր մենք գնել ենք ևս 100 պատգարակ, քանի որ անցյալ անգամ գնված բոլոր հարյուր պատգարակներն ամբողջությամբ ուղարկել ենք դիրքեր։ Գնման գումարը նույնն է, ինչ անցյալ անգամ՝ 370000 դրամ (ըստ արտարժույթային կուրսի՝ 57000 ռուբլի)։
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ պատգարակների գնման ծախսերի հաշվետվությունն ըստ նվիրատուների․
