Շտապ դրամահավաք-6 208 000 դրամ Լինա Տոնյանը 46 տարեկան է, Ստեփանակերտից է։ Կին, որը պարզապես ականատես չի եղել պատմությանը, այլ եղել է առաջնագծում՝ 2016-ին, 2020-ին, 2023-ին։ Նա անցել է ամեն ինչի միջով։ Պաշտպանել է Արցախը։ Պաշտպանել է Հայրենիքը։ Այսօր նա պայքարում է իր կյանքի համար։ Լինան կրծքագեղձի քաղցկեղ ունի։ Անցել է քիմիոթերապիայի առաջին կուրսը՝ պարտքով։ Այս պահին նա ընտանիքի հետ ապրում է վարձով։ Ընտանիքից միայն դուստրն է աշխատում։ Բայց Լինան իսկական մարտիկ է՝ չի հանձնվում, չի ընկճվում։ Նրա առջև դեռ քիմիոթերապիայի 6 կուրս կա։ Մենք հավատում ենք, որ նա կհաղթի։ Մենք հավատում ենք, որ այս գումարը կհավաքենք։ Եվ Լինան՝ ով միշտ պաշտպանել է մեզ, այսօր նա մեր կարիքն ունի։

Լինա Տոնյանը
Ախտորոշում՝ կրծքագեղձի քաղցկեղ։ Անհրաժեշտ է 6 քիմիոթերապիայի կուրս։ Հավաքագրման գումարը։
6 208 000 ֏
Բարեկամներ, մենք ունենք բազմաթիվ օնկոլոգիական հիվանդներ, և չենք հասցնում կազմակերպել բոլոր դրամահավաքները։ Շնորհակալություն բոլորին, ովքեր փոխանցումներ են անում՝ առանց մեր հաղորդագրություններին սպասելու։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գրանցվել են հիմնադրամին ամսական նվիրատվություններ կատարելու համար։
Լուսանկար՝ արխիվից