Կամավորներ

Էլեոնորա Նիկիտովա
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
Կրթությամբ բանասեր է, անգլերեն լեզվի դասավանդող։ Ծնվել և մեծացել է Ռուսաստանում, նախնիները Արևմտյան Հայաստանից են։ 2020թ․ ամուսնում և երկու տղաների հետ տեղափոխվել է Հայաստան։ Ուրախ է լինել այստեղ և այս պահին՝ իր երկրի և մեր մարդկանց հետ։

Միլան Սուգյան
Թարգմանիչ
Կրթությամբ լինգվիստիկայի մագիստրոս եմ, աշխատանքային լեզուներն են անգլերենն ու գերմաներենը։ ՎԻՎԱՆ ինձ համար պայքարի, համառության և իսկական գործի օրինակ է։ Ես երախտապարտ եմ, որ կարող եմ լինել Հիմնադրամի Թիմի մասնիկը, իմ ներդրումն ունենալ Հիմնադրամի զարգացման գործում։

Քրիստինա Աղբալյան
Կամավոր
Բիզնես մարզիչ եմ (զբաղվում եմ ապահովագրական ընկերության աշխատակիցների ուսուցմամբ)։ ՎԻՎԱՅի հետ եմ երկու պատճառով․ բարիք արարելու անհրաժեշտություն եմ զգում մեկ, և երկրորդ՝ ես Հայաստանի քաղաքացի եմ և ինձ համար կարևոր է մասնակցել երկրիս կյանքին, օգուտ բերել իմ երկրին և հայրենակիցներին։

Աստղիկ Մարկոսյան
Կամավորр
Բժիշկ, բգթ, Հասարակական առողջության, աողջապահության կազմակերպման և բժշկական կրթության մասնագետ։ ՎԻՎԱՆ ինձ համար մարդիկ են, ովքեր բարիք են արարում, հավատում են մարդկանց և ապագային, պայքարում են արդարության համար և ցանկանում են աշխարհը գոնե մի քիչ ավելի լավը դարձնել։

Արաքսյա Զաքարյան
Կամավոր
Ծնվել եմ Երևանում, և չնայած նրան, որ երեք տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, ես միշտ հպարտ կլինեմ նրանով, որ հայ եմ։ Հայաստանն իմ հայրենի՛քն է, իմ տո՛ւնը։ Երբ սկսվեց պատերազմը, ես չկարողացա անտարբեր մնալ և իմ բոլոր ուժերով ցանկանում էի օգնել իմ հայրենիքին, հեռու գտնվելով նրանից․․․

Մարիա Մանուկյան
Կամավորр
Ես ուսանող-բժիշկ եմ։ Ազատ ժամանակ կարդում եմ գեղարվեստական գրականություն, սովորում սահել սնոուբորդով։ Երազում եմ տեսնել ողջ աշխարհը։ Երբ սկսվեց պատերազմը, չէի կարող անմասն մնալ, երբ տեսա զոհվածների, իմ հասակակից տղաների ցուցակը։ Հիմա արդեն ես ՎԻՎԱ-ի հետ եմ շատ երկար ժամանակով։

Գոռ Ոսկանյան
Կամավոր
ՄՊՄՀ հայկական համայնքի գիտա-պատմական կենտրոնի գործող ղեկավար, Հայաստանի մասին գիտական աշխատանքների հեղինակ։ Միշտ պատրաստ եմ օգնել և աջակցել ՎԻՎԱ Հիմնադրամի ծրագրերին, որոնք ահռելի աշխատանք են կատարում օգնելու հայ զինծառայողներին և Հայաստանին ու Արցախին։

Արուսյակ Դանիելյան
Թարգմանիչк
ՄԻՍԻՍ ԱՀՏՀ ասպիրանտ, Հայկական հայրենակցական միության նախագահ։ Ծագումով Վանաձորից։ Գործունեության ոլորտները․ որակի կառավարում, թվային մարքեթինգ։ ՎԻՎԱ-ի հետ եմ ի շահ մեր հայրենիքին ուղղված նրա գործունեության հետևողականության, պրոֆեսիոնալիզմի և համակարգային մոտեցման համար։

Մարթա Մոսիյան
Կամավոր
Այս աշխարհը կարելի է փրկել միմիայն սիրով և մարդկանց նկատմամբ հոգ տանելով։ Կամավորությունն իմ կենսակերպն է։ Միշտ կգտնվի մեկը, ով մեր օգնության կարիքն ունի, և դա նշանակում է, որ ուշադրությունն ու սերը երբեք շատ չեն լինում։

Վադիմ Բալայան
Կամավոր
Հավանաբար հոգու խորքում ես միշտ բարի եմ եղել, որովհետև կամավորությունը դարձավ իմ կյանքի մի մասը։ Երբ հասկանում ես, որ իսկապես ինչ-որ արժեքավոր և անհրաժեշտ բան ես արել, ապրելը հեշտանում է։ Երբ շուրջբոլորդ տեսնում ես կամավորների, ովքեր առաջնորդվում են բարիք արարելու գաղափարով, հավատում ես, որ Տիեզերքը դեռ շա՛նսեր ունի։

Յուլիա Գրիգորյան
Կամավոր
Առաջին կրթությամբ թղթակից եմ։ Աշխատել եմ ռադիոյում, որպես հաղորդավար, ամսագրերի և կայքերի գլխավոր խմբագիր եմ եղել։ Ժամանակի հետ ինտերնետը դուրս մղեց մնացյալը, ասպարեզ բերելով սոցցանցերը, կայքերի ստեղծումն ու առաջխաղացումը․․․ Այդ ժամանակ էլ հենց որոշեցի, որ ժամանակիս մի մասը պիտի հատկացնեմ բարեգործությանը։

Ռոզա Սայադյան
Կամավոր
Բարեգործությունն ինձ համար միջոց է, շնորհակալ լինել Տիեզերքին այն ամենի համար, ինչ մենք ունենք։ Ես կարծում եմ, որ մենք ծնվում ենք բարություն անելու ներքին պահանջով, դրա համար էլ, օգնելով այլոց, մենք մեզ ավելի երջանիկ ենք զգում։ Կարևորը չվնասելն է՝ փորձելով բարություն անել։

Քրիստին Այվազյան
ԿԱՄԱՎՈՐ
Կամավորությունն իմ գոյության միջոցն է և ո՛չ միայն իմ։ Կամավորությամբ զբաղվում են իմ ընտանիքի բոլոր անդամները։ Ես գտնում եմ, որ մարդկային հոգին անհամեմատ լայնն է ու խորը, քան մենք կարող ենք պատկերացնել։ Սերն անհատնում է, մի՛ վախեցեք կիսել այն ուրիշների հետ։

Նարինե Քանանյան
Կամավոր
Կարելի է շատ խոսել բարեգործության, փոխօգնության, կամավորության մասին։ Բայց քանի դեռ չես սկսել դրանով զբաղվել, դու չես հասկանա, ինչքան է այն բարդ և տիեզերքի նման ահռելիորեն կարևոր։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ օգնում ես ուրիշներին, դու օգնում ես ինքդ քեզ։

Նարինե Գրիգորյան
Կամավոր
Ամուսինս հաջողված սրտանոթային վիրաբույժ է, ամեն օր կյանքեր է փրկում։ Ինչ-որ պահ մտածեցի իսկ ես ինչ կարող եմ անել ուրիշների համար։ Այսպես ես սկսեցի զբաղվել բարեգործությամբ և նույնպես կարող եմ ասել, որ կյանքեր եմ փրկում, թեև բժշկական կրթություն չունեմ։

Անի Գյուրջյան
Կամավոր
Մասնագիտությամբ կինոգետ եմ, ավարտել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Գտնում եմ, որ կյանքում կարևորը բարիք գործելն է։ Այլապես կյանքի վերջում ինչ ենք հիշելու։ Մենք հիշելու ենք նրանց, ովքեր մեր հետ են եղել ծանր ժամանակներում։

Տիգրան Անդրեասյան
ԿԱՄԱՎՈՐ
VIVA-ում կամավոր լինելու իմ հիմնական պատճառը հավատն է, որ առողջապահությունը ցանկացած երկրի ամենակարևոր ոլորտներից մեկն է: Ես հավատում եմ, որ անհրաժեշտ է աջակցել այն հիմնադրամներին, որոնք մեծ ներդրում ունեն առողջապահության ոլորտի զարգացման մեջ Հայաստանում: Ես հպարտ եմ, որ այս թիմի անդամ եմ և աջակցում եմ հիմնադրամի նախագծերին, որոնք փրկում են հազարավոր մարդկանց կյանքեր:

Նարեկ Գրիգորյան
ԿԱՄԱՎՈՐ
Ծնվել եմ Սյունիքում Քաղաք Գորիսում:Կրթությամբ դեղագործ, դեղագետ: Վիվաի հետեմ թիմի Հայրենասիրության, բարին արարելու և 120.000 Արցախցու նոր հույս տալու համար: