Հույսի պատմություններ

Բարեգործության համաշխարհային օրը հիշենք Մարիամին և Անահիտին։ Կյանքեր, որոնք փոխվել են ձեր աջակցության շնորհիվ՝ պարգևելով առողջություն և հույս։

Այսօր Բարեգործության համաշխարհային օրն է 💛

Ձեր աջակցության շնորհիվ հնարավոր դարձան բազմաթիվ բարեգործություններ.

👧 Մարիամ Մուսայելյան, 1 տարեկան 4 ամսական, Արարատի մարզ։ Ձեր շնորհիվ նա անցավ անհրաժեշտ գենետիկական հետազոտությունը, ինչից հետո նրա վիճակը զգալիորեն լավացավ․ այսօր փոքրիկ Մարիամն արդեն իր առաջին քայլերն է անում։ 🌸

👩‍🦳 Անահիտ Բաբալարյան, 62 տարեկան, գյուղ Խնձորեսկ։ Ավելի քան 20 տարի է, ինչ նա պայքարում է ծանր շաքարային դիաբետի դեմ։ Ձեր ամսական նվիրատվությունների շնորհիվ հիմնադրամը նրան ապահովեց «Լանտուս» դեղամիջոցով, որը թեթեւացնում է նրա վիճակը։

🙏 Այս պատմությունները ապացույց են, որ միասին մենք փոխում ենք կյանքեր։ Եվ բազմաթիվ այլ հիվանդներ՝ թե՛ մեծահասակներ, թե՛ երեխաներ, ստանում են մեր աջակցությունը հենց ձեր շնորհիվ՝ մասնագիտական եւ արագ արձագանքելով նրանց կենսական կարիքներին։ Շնորհակալություն, որ միշտ մեր կողքին եք եւ օգնության ձեռք եք մեկնում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Նվիրաբերել
Անուն*
Ազգանուն*
Էլ. Փոստ*
Գումար*
Արժույթ*
Նկարագրություն
Բոլոր * դաշտերը պարտադիր են

Լուսանկար՝ արխիվից

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top