Հիմնադրամի այցելությունները հեռավոր գյուղեր

Հիմնադրամի ամենամսյա այցելությունները Հայաստանի հեռավոր գյուղեր, որտեղ տեղակայված են և փորձում են կյանքին հարմարվել Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, բացահայտում են բազմաթիվ օբյեկտիվ և ոչ միայն օբյեկտիվ խնդիրներ

Սյունիքում մեր Շտաբը իր աշխատանքները ծավալել է դեռ 2023թ., երբ տեղեկություն ստացվեց այն մասին, որ միջանցք է բացվելու և հարկավոր է լինել արցախցիները կողքին։ Մի քանի ամիս անց մեր խնամարկյալների հետ հերթական հանդիպումից հետո գիտակցում ես, որ շատերը ոչ միայն չեն կարողացել ինտեգրվել միջավայրում, այլ անգամ հույս ձեռք բերել։ Բժշկական խնդիրների մեծ մասը խորացել են առանց պատշաճ խնամքի։  

Հարազատներից, հայրենիքից, առողջությունից զրկված մարդիկ… Նվազագույն աջակցության ակնկալիքներով բազմաթիվ պետական մարմիններում դեգերող մարդիկ… Իրենց ողբերգությունը մենակության մեջ անմռունչ կրող, շատերի համար անտեսանելի մարդիկ…

այրենակիցներիՈրակյալ բուժօգնության և հիմնարար հումանիտար աջակցության բազմաթիվ հայցերից զատ, Արցախից մեր հն, ովքեր տեղակայվել են տեղ-տեղ, Գորիսից ոչ հեռու գտնվող գյուղերում, անհրաժեշտ են ոչ միայն գոյատևելու, այլ նաև նոր կյանք կառուցելու հնարավորություններ։

Աշխատանք, կենցաղ, սոցիալական կապեր, շփումներ, հոգատարություն` ահա դժբախտությունների փակ շղթայից դուրս պրծնելու անհրաժեշտ գործոնների կրճատ ցանկը։

Մենք մեծ հույսեր ենք փայփայում, որ համակարգային որոշում կկայացվի, և մեր հայրենակիցների աջակցությունը չի դրվի բացառապես հիմնադրամների և մասնավոր անձանց ուսերի վրա։

<<Յուրաքանչյուր ընտանիք տարբեր սերունդների հարցերի շրջապտույտ է։ Օգնեցե’ք մեզ օգնել։ Մասնակցե’ք։ Միացե’ք մեր այցելություններին։ Իսկ եթե հեռու եք գտնվում, միացե’ք նվիրատվությամբ, բաժանորդագրվեք ամենամսյա փոխանցումներին։ Ձեր յուրաքանչյուր նվիրաբերումն օգնում է մեր հայրենակիցներին հաղթահարել այն դժբախտությունը, որում հայտնվել են։ #ՄենքՉենքՀանձնվում

Լուսանկարը: արխիվ

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top