Գայանե Բրեիովա

Ֆոնդի ամբասադոր, ռեստորանագետ, հեռուստավար, հանրահայտ "Գայանե ջանի խոհանոցը", "СыRAWедение. Կենդանի խոհանոցի էներգիան" խոհարարական գրքերի հեղինակ։
Ծնվել է Երևանում։ Փոքր հասակից տարված է եղել թատրոնով ու պարերով և, իհարկե, խոհարարությամբ։ Որոշ ժամանակ ապրել է Պրահայում, հետո տեղափոխվել է Մոսկվա։ Մոսկվայում սկզբում աշխատել է ռեստորանում որպես մատուցողուհի և այնուհետև մի քանի տարի անց բացել իր առաջին ռեստորանը։ Այսօր հանրահայտ Գայանեն մի քանի ռեստորաններ ունի Մոսկվայում և Երևանում։ Խոհարարական բեսթսելլերների հեղինակ է և հեռուստատեսային ծրագրերի մասնակից։