Գասպարյան Էրիկը արցախցի զինվորական է

Նա մասնակցել է 2016, 2020 և 2023 թվականների պատերազմներին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ երրորդ պատերազմի պահին արդեն թոշակի էր անցել։ Նա կրկին վերադարձել է հայրենիքը պաշտպանելու՝ իր առողջության գնով։ Այսօր Էրիկը բուժման կարիք ունի։ Անհրաժեշտ է շտապ ձեռք բերել ալբումին։ Վերջին շրջանում նա բառացիորեն քաղցած է մնացել․ աշխատանք չկա, աջակցություն չկա
VIVA foundation

Այսօր ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մեկ մարդու և մի շատ կարևոր պատմության վրա։

Գասպարյան Էրիկը 45 տարեկան է, Արցախից։ Զինվորական է։

Նա մասնակցել է 2016, 2020 և 2023 թվականների պատերազմներին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ երրորդ պատերազմի պահին արդեն թոշակի էր անցել։ Նա կրկին վերադարձել է հայրենիքը պաշտպանելու՝ իր առողջության գնով։

Այսօր Էրիկը բուժման կարիք ունի։ Անհրաժեշտ է շտապ ձեռք բերել ալբումին։ Վերջին շրջանում նա բառացիորեն քաղցած է մնացել․ աշխատանք չկա, աջակցություն չկա։

Նա չունի երեխաներ։ Ապրում է կնոջ հետ Արմավիրում՝ վարձակալած բնակարանում։ Աշխատում է միայն կինը, և բուժման ծախսերը այս ընտանիքի համար անտանելի ծանր բեռ են։

Նա իր կյանքի տարիները, ուժն ու առողջությունը նվիրել է մեզ ու մեր երկրին։

Հիմա մեր հերթն է կանգնել նրա կողքին և աջակցել։

Բացվել է շտապ դրամահավաք՝ բուժման համար։

Խնդրում ենք՝ մի՛ մնացեք անտարբեր

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top