Արթուր Գորոյան

Ավտոարշավորդ, GInvest կառավարչական ընկերության համահիմնադիր, որը կառավարում է հարուստ հաճախորդների ակտիվները:
Համաձայն Վիքիպեդիայի, Արթուր Արամայիսի Գորոյանը առաջին հայ ավտոարշավորդն է, ով ներկայացրել է Հայաստանը միջազգային մրցումներում: Նա այն մարդն է, ով բազմաթիվ պարգեւներ է ստացել սպորտում իր ջանքերի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին (Արթուրը ծնվել է 1988 թվականին), նրան անվանում են լեգենդ, չեմպիոն, եւ մարդ, ով բարձրացրել է հայկական ավտոսպորտը միջազգային մակարդակի:
Բացի դրանից, Արթուրը ունի հիանալի տնտեսագիտական կրթություն եւ մեծ հաջողություններ բիզնեսում:
Բայց մենք այս հիանալի մարդուն ճանաչում ենք նաև այլ կողմից: Մենք տեղյակ ենք հայտնի ավտոարշավորդի մեծ եւ կարեկից սրտի մասին: Հենց նա է արձագանքում գրեթե յուրաքանչյուր մեր դրամահավաքին, եւ ոչ միայն նվիրաբերում է գումար, այլ հաճախ տրամադրում է անհրաժեշտ գումարի կեսը կամ ավելին, օգնելով մեզ արագ փակել դրամահավաքը եւ օգնություն ցուցաբերել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Շնորհակալություն, Արթուր Արամայիսի, որ միշտ մեր կողքին եք եւ միշտ պատրաստ եք օգնության: