Արևիկ Բալայան

Երբեմն թվում է, թե այլևս չենք էլ իմանում՝ ինչպես դիմենք ձեզ, ինչ բառեր օգտագործենք մեր խնդրանքներում, որովհետև մեր յուրաքանչյուր դիմումի հետևում կանգնած է իրական ցավ և մարդկային ճակատագիր։

Բարեկամներ, մենք կրկին կանգնած ենք շատ բարդ փորձության առաջ։ Երբեմն թվում է՝ այլևս չգիտենք ինչպես դիմել ձեզ, ինչ բառեր ընտրել օգնություն խնդրելիս, քանի որ մեր յուրաքանչյուր խնդրանքի հետևում կանգնած է մարդու ճակատագիրն ու իրական ցավը։

Այս պահին շարունակվում է Արևիկ Բալայանի համար կազմակերպված դրամահավաքը։ Արևիկն Արցախից է, մասնագիտությամբ՝ ուսուցչուհի, չորս երեխաների մայր։ Դրամահավաքը, սակայն, կանգ է առել… Վերջին օրերին այլևս նվիրատվություններ չեն եղել, իսկ Արևիկի պատմությունը շատ բարդ է։

Նրա երկու որդիները զինծառայողներ են։ Նրանցից մեկը պարգևատրված է Մարտական խաչով։ Այս երիտասարդները կանգնել են մեր սահմանների պաշտպանության համար և մինչև այսօր շարունակում են իրենց ծառայությունը, իսկ Արևիկը քաղցկեղ ունի։ Նա անցել է չափազանց ծանր բուժում, այդ թվում՝ ոսկրածուծի փոխպատվաստում։ Ընտանիքը արեց հնարավոր ամեն ինչ՝ վաճառեցին ունեցածը, վարկեր վերցրին, բայց այժմ կանգ առնելը կնշանակի կորցնել արդեն իսկ ձեռք բերված արդյունքները, իսկ արդյունքները կան։ Սա ամենակարևորն է։ Ահա թե ինչու այս դրամահավաքը կենսական անհրաժեշտություն է։

Հիմնադրամի գրասենյակ էր եկել նրա որդիներից մեկը։ Հիմնադրամի ղեկավար Տատյանա Օհանեսյանը պատմում է.
«Նրան ասացի, որ չեմ էլ պատկերացնում՝ ինչպես պիտի հավաքենք այդ գումարը։ Դա փոքր երեխա չէ, որի բուժման համար մարդիկ շատ ավելի հեշտ պատրաստ են աջակցել։ Այստեղ բոլորն ուզում են օգնել երեխաներին, իսկ տվյալ դեպքում խոսքը մեծ կնոջ մասին է»։

Մեզ դեռ պետք է հավաքել 5 միլիոն դրամ։ Խնդրում ենք մի՛ մնացեք անտարբեր։ Աջակցե’ք, պատմե’ք ձեր ընկերներին այս դրամահավաքի մասին, տարածե’ք այս գրառումը։ Ամեն բառը, ամեն նվիրատվությունը մեր երախտագիտությունն է այն մոր նկատմամբ, որը մեծացրել է որդիներ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են Հայրենիքին ծառայելուն։

Լուսանկար՝ արխիվից

Ուշադրություն

Հիմնադրամի կյանքում լինում են տարբեր պահեր․ հաճախ ուրախանում ենք մեր շահառուների հաջողություններով, երբ նրանք վերականգնում են առողջությունը, բայց լինում են նաեւ պատմություններ, երբ հիվանդությունը հաղթում է։ Ցավոք, Արևիկին փրկել չհաջողվեց․ հիվանդությունը հաղթեց։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Արևիկի ընտանիքին եւ ընկերներին ու կիսում նրանց վիշտը։

Արևիկի բուժման համար դրամահավաքի շրջանակում հավաքվել էր 8,028,000 դրամ։ Դրանք օգտագործվել են քիմիոթերապիայի 4 կուրսերի ծախսերը հոգալու համար։ Չօգտագործված միջոցները՝ 468,000 դրամ, կուղղվեն մեկ այլ շահառուի բուժմանը, որն այս պահին սպասում է օգնության։

Ստորև կարող եք ծանոթանալ Արևիկի բուժման ֆինանսական հաշվետվությանը։

Կիսվել՝

Մեր սոցիալական ցանցերը

Հիմնադրամի նորությունները առաջինը հայտնվում են մեր սոցիալական ցանցերում։ Բաժանորդագրվեք Եվ դուք միշտ տեղյակ կլինեք, թե ինչ է կատարվում

Նորություններ

Միացե՛ք մեզ

VIVA հիմնադրամի մասին

Scroll to Top