Անուշ Մարկոսյան

Մանրածախ խոշոր ցանցի միջազգային գործարարության զարգացման գծով ղեկավար

Մեզնից յուրաքանչյուրն ունի պլյուսներ և մինուսներ․․․ Ես սիրում եմ ընտրել մարդկանց պլյուսները, ովքեր կողքիս ես, և ապրել դրանով․․․ Այդպես հե՛շտ է և հաճելի։ Պաշտո՛ւմ եմ ընտանիքս և սիրո՛ւմ եմ ընկերներիս։ Խիղճս տանջում է, որ ստիպված եմ եղել ժամանակավորապես ապրել Հայաստանից հեռու․․․ ՎԻՎԱ Հիմնադրամի հետ ինձ հիմա հեշտ է խղճիս հետ հաշտ ապրել․․․ Իսկ Հայաստանը շա՛տ կարևոր տեղ է գրավում իմ բազմազգ ընտանիքում։ Շատ եմ սիրում իմ հիմնական աշխատանքը․․․ ՄԻգուցե ավելին, քան պե՛տք է։ Բայց ինձ դուր է գալիս այդ զգացողությունը, որ զբաղված ես նրանով, ինչ սիրում ես, ու ձգտում ես նորանոր արդյունքների։ Խուճապահար լինելու աստիճան վախենում եմ իմ գալիք 40ամյակից․․․ Լավ է, ամուսինս չի վախենում, կամ ձևացնում է, որ չի վախենում դրանից։ Ամեն դեպքում ամուսնուս այդ պահվածքն ինձ սատարում է։ Հարկ է քառասունամյակի մոտերքը դուրս գալ հարմարավետության գոտուց, միգուցե դա կթեթևացնի վիճակս։) Եթե հարց տան, թե ինչպիսին եմ ես, կպատասխանեի մի քանի նախադասությամբ։ Օրինակ այսպես՝ <<Յուրաքանչյուր երկուշաբթի ինձ համար սկսվում է սննդակարգո՛վ>>։ Ես պացիֆիստ եմ, ագնոստիկ, գնամոլ, ոչ տիպիկ մայր և կին, ով ցանկանում է ընկերուհի լինել իր երեխաներին և միշտ իր ամուսնուն զարմացնող կին։

Scroll to Top