Աննա Հարությունովա

ԸՆկերության կոմերցիոն տնօրեն, կրթական ծրագրերի համակարգող

Ողջ կյանքում ինքս ինձ եմ փնտրում։ 1992թ․ ավարտել եմ Մոսկվայի Կուլտուրայի պետական ինստիտուտը։ Այնուհետև, 1995թ․ Էսթետիկայի իսպանական դպրոցը, Դիմահարդարի մասնագիտացմամբ։ Այնուհետև աշխատել եմ անշարժ գույքի գործակալ, մենեջեր, զբաղվել եմ աճուրդներով։ Այժմ “Ռուբիկոն” ԲԲԸ կահույքի ընտանեկան ընկերության կոմերցիոն տնօրենն եմ։ ԵՎ միայն վերջերս հասկացա, որ կյանքում ինձ բավարարվածություն և ուրախություն է պատճառում օգնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, և շնորհակալ լինել, որ թույլ տվեցին տրամադրել այդ օգնությունը։ Շնորհակալությո՛ւն, ՎԻՎԱ։ Երկրորդ, առանց անձնական շահերի հետապնդման օգնության գաղափարը ինձ համար սկզբունքային մոտեցում է համարվում բարեգործական կազմակերպության գործունեության մեջ։ Երրորդ՝ ՎԻՎԱ Հիմնադրամի անձնախումբը գործին նվիրված և համախմբված մարդկանցից է բաղկացած, ինչի ցայտուն ապացույցն են մեր ընդհանուր գործի արդյունքները։

Scroll to Top