Ալբերտ Հովսեփյան

Արդյունաբերող, Հիմնադրամի Խորհրդի անդամ հիմնադրման օրվանից

Բարեգործական կազմակերպություններին միշտ վերաբերվել եմ զգուշավորությամբ, բայց ՎԻՎԱՆ փոխեց բարեգործական գործունեության մասին իմ պատկերացումները։ Նախ և առաջ, ես հնարավորություն ստացա ուղղորդված և հասցեական օգնություն տրամադրել։ Կարծում եմ, որ պատմական հայրենիքի տարածքից դուրս ապրող հայերի մեծամասնության մեջ ենթագիտակցական ներքին պահանջ կա օգնել Հայաստանին, և մեզնից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ անում է դա։ Բայց ինձ համար շատ կարևոր է հասկանալ, որ ես իրապե՛ս օգնում եմ և տեսնե՛լ այդ օգնության արդյունքը։ Երկրորդ, առանց անձնական շահերի հետապնդման օգնության գաղափարը ինձ համար սկզբունքային մոտեցում է համարվում բարեգործական կազմակերպության գործունեության մեջ։ Երրորդ՝ ՎԻՎԱ Հիմնադրամի անձնախումբը գործին նվիրված և համախմբված մարդկանցից է բաղկացած, ինչի ցայտուն ապացույցն են մեր ընդհանուր գործի արդյունքները։

Scroll to Top