Սոցիալական ծրագրեր
Սոցիալական հասցեական օգնությունը կազմում է հիմնադրամի ընդհանուր աշխատանքի մոտ 20%-ը: Ծրագրերի նպատակն է օգնել կարիքավորներին։ Մենք մեր խնամքի տակ ենք վերցնում մանկատները,սոցիալապես անապահով ընտանիքները և օգնում փախստականներին:
Հիմնական կանոնը, որով առաջնորդվում է հիմնադրամն իր սոցիալական ծրագրերում՝ կարթի կանոնն է և ոչ թե ձկան: Մենք օգնում ենք վերապատրաստման և աշխատանքի հարցում և հնարավորություն ենք տալիս մարդկանց ինքնուրույն ապահովել իրենց կարիքները:
Այսօր ակտիվորեն գործում են «Անասնաֆերմա» ծրագիրը և «Ուրց» նախագիծը։ «Ուրց» նախագիծը միտված է աջակցելու ոչ միայն բազմազավակ ընտանիքներին, այլեւ թոշակառուներին ու ուսանողներին։ 2018 թվականից մենք ստեղծել ենք «Մալիննիկ» սոցիալական նոր նախագիծը։ Մեր հիմնադրամը տարեկան երկու անգամ տրամադրում է նաև մարդասիրական օգնություն (հագուստ, կոշիկ, մանկական խաղալիքներ և այլն): Ամեն տարի Ամանորի տոներից առաջ մենք անցկացնում ենք բարեգործական ակցիա «Սուրբ Ծննդյան զամբյուղ»՝ սնունդ Հայաստանի բազմազավակ և կարիքավոր ընտանիքների համար։









