Արամ Տեր-Հակոբյան

Գործարար, ՎԻՎԱ հիմնադրամի Խորհրդի անդամ հիմնադրման օրվանից

Շատ եմ սիրում կյանքը և աշխատում եմ կյանքից վերցնել առավելագունը։ Ապրում եմ այսօրով, չգիտես, թե վաղը քեզ ինչ է սպասվում։ Պաշտում եմ ժամանակս անցկացնել ընտանիքիս հետ և ընկերներիս միջավայրում։ Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունը և արդարությունը։ Կյանքը իմ ընտանիքին ստիպել է 90-ականներին, ինչպես իմ շատ այլ հայրենակիցների, լքել մեր Հայրենիքը։ Բոլորն աշխատում էին աշխատանք գտնել, մի կտոր հաց վաստակել, բարելավել բնակարանային պայմանները, երեխաներին արժանի կրթություն տալ։ Բայց ես միշտ ցանկացել եմ Հայաստանի, իմ հարազատ ժողովրդի համար համար ինչ-որ գլոբալ բան անել։ 2016թ․ ապրիլյան իրադարձություններից հետո մենք ընկերներով սկսեցինք լարված օգնել Հայաստանին և Արցախին։ Մեր շուրջը հավաքվեց համախոհների և ընկերների մի մեծ շրջան, պատրաստ օգնելու մեզ և մեր Հայրենիքին։ Ահա այսպես հայտնվեց ՎԻՎԱ հիմնադրամի ստեղծման գաղափարը։ Այսօր ՎԻՎԱն իմ երկրորդ ընտանիքն է, այնտեղ իմ ընկերներն են, առանց ում ես արդեն չեմ պատկերացնում իմ կյանքը։ Մեզնից յուրաքանչյուրը, չնայած իր խելացնոր գերհագեցած աշխատանքային գրաֆիկին, ժամանակ, ուժ և միջոցներ է գտնում զուգահեռաբար զբաղվել բարի գործերով։ Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Հայրենիքը և ցանկանում ենք տեսնել ուժեղ, ծաղկուն Հայաստան, որպեսզի մարդիկ չլքեն իրենց տները արտագնա աշխատանքի կամ կացարանի փնտրտուքներով։

Scroll to Top