Նրանք օգնության կարիք ունեն
Հիվանդ երեխային օգնելը միայն հոգատարության և կարեկցանքի մասին չէ: Երեխաները, ովքեր ծնունդից տառապում են ծանր հիվանդություններով և ապրում են մանկատներում, մասնագիտական խնամքի կարիք ունեն։ Եվ սա, ինչպես պարզվեց, այնքան էլ պարզ չէ և սովորական բան չէ։











Պալիատիվ խնամք
Երբևէ մտածել եք, ի՞նչ է հիմնարար հարմարավետությունը։ Եվ ոչ, խոսքը ամերիկանո սուրճի կամ ավոկադոյով աղցանի և անգամ տաքսի պատվիրելու հավելվածի մասին չէ։
Կանխարգելել անշարժ պառկած երեխայի մոտ պառկելախոցերի առատաջացո՞ւմը՝ հարկավոր է հատուկ ներքնակ
Կերակրել պալիատիվ դեռահասին՝ հարկավոր է սիլիկոնե լանջապանակ
Խնամել անկառավարելի արտաթորանքներ ունեցող մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխային՝ հարկավոր են տակդիրներ․․․
Գերանհրաժեշտ պարագաների ցանկի մի չնչին հատված, որի մասին պատկերացում չունենք, չենք մտածում, չգիտենք՝ քանզի չենք տեսնում, չենք լսում։
Մանկատների աշխատակազմերի ուսուցումը/վերապատրասումը մանկատան երեխաների սովորական աջակցություն չի։ Նման վերապատրաստումը նշանակում է թեթևացնել երեխաների մռայլ կենցաղային առօրյան․ բարդ, համարյա անլուծելի խնդիր։ Եվ այն ենթադրում է ոչ թե ուղղակի խնամքի և կարեկցանքի հմտություններ մեզնից ամեն վայրկյան կախում ունեցող երեխաներին խնամելու համար, այլ այդ երեխաներին ավելի ուղղորդված, խորը, զուտ մասնագիտական խնամքի հմտությունների ձեռքբերում։
Հայտարարում ենք դրամահավաք հենց հիմա:

Նպատակային գումարը․ 950 հազ․դրամ
Ծրագրում ներառված երկրորդ քաղաքի մեկնարկը արդեն մայիսի 8-ին (Գյումրի)։ Մեր մասնագետները ճամպրուկային սպասողական վիճակում են։ Թող այս դրամահավաքը լինի այն փոքրիկ հաղթանակը, որը անտարբերության դեմ և հանուն կյանքի հաղթանակի մասին է։