Սոցիալական ծրագրեր

Մեր հիմնադրամի ամբողջ աշխատանքի շուրջ 20 տոկոսը գրավում է սոցիալական նպատակային օգնությունը։ Մեր սոցիալական ծրագրերի նպատակն է աջակցել Հայաստանում կարիքավոր ընտանիքներին, բարելավել նրանց կյանքի որակը և աշխատատեղերի ապահովումը: Մինչ օրս ակտիվորեն  գործում են  «Բլագոչայ»  և  «Սկոտնիյ դվոռ» ծրագրերը։ «Բլագոչայ» ծրագիրը ուղղված է ոչ միայն բազմազավակ ընտանիքների, այլև թոշակառուների և աշակերտների աջակցությանը։ 2018 թ-ին մենք ստեղծեցինք նոր սոցիալական նախագիծ «Մալիննիկ»։ Բացի այդ, մեր հիմնադրամը տարեկան 2 անգամ տրամադրում է մարդասիրական օգնություն բնակչությանը (հագուստ, կոշիկ, մանկական խաղալիքներ եւ այլն): Ամեն տարի, Ամանորյա տոներից առաջ, մենք անցկացնում ենք բարեգործական միջոցառում «Սուրբ Ծնունդի զամբյուղ»՝ սննդամթերք բազմազավակ ընտանիքների և կարիքավոր ընտանիքների համար Հայաստանում։ 

Մենք կշարունակենք իրականացնել նոր ծրագրեր՝ օգնելու և աջակցելու կարիքավորներին։