«ՎԻՎԱ» Բարեգործական միավորում

ՎԻՎԱ-ն առողջության մասին է։ ՎԻՎԱ-ն կյանքի մասին է։

«ՎԻՎԱ» Բարեգործական միավորում։ «Բժիշկներ և կամավորներ Հայաստանից» ստեղծվել է 2016թ․ ապրիլի 7-ին, Արցախի Հանրապետության ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Առաջին իրական օգնությունը (բժշկական պարագաներ, շտապ օգնության ավտոմեքենա, և այլն) «ՎԻՎԱ» հիմնադրամը ցուցաբերեց Արցախին ՝ պատերազմի 4-րդ օրը։ Հենց այդ դժվար ժամանակաշրջանում էլ սկսվեց մեր հիմնադրամի պատմությունը։  

Մեր գործունեության հիմնական հայեցակարգը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության հիվանդանոցների ապահովելն է բժշկական սարքավորումներով, դեղամիջոցներով, նյութերով, գործիքներով, և այլն։ 2017թ․ մենք դարձանք հասարակական կազմակերպություն։ Հիմնադրամը գրանցված է Հայաստանում։ 

Մեր աշխատանքի թափանցիկությունը և ճշմարտախոսությունը ՝ «ՎԻՎԱ»-ի ամենակարևոր սկզբունքներն են։ Բոլոր կտրոնները, փաստաթղթերը և պայմանագրերը հրապարակվում են մեր խմբի էջում՝ facebook.

Ֆոնդի հիմնադրումից մինչև 2018թ․ դեկտեմբերը, օգնություն է տրամադրվել 7 973 690,70 ռուբլու չափով։ Եվ ավելին, հիմնադրամին են տրվել դեղամիջոցներ և սարքավորումներ, ուրոնց արժեքը 3 000 000 ռուբլի է։

Մեր հիմնադրամի հիմնական ուղղությունը՝ բժշկությունն է։

Մեր գործունեության նպատակը այս ուղության մեջ բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակը և հասանելիությունը բարելավելն է։

Հոսպիտալների և հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության մեծացումը, և այլն։
Անվճար խորհրդատվությունների, վիրահատությունների կատարումը «ՎԻՎԱ»-ի բժիշկների կողմից, առաջին հերթին «Մտքերի առաջատարներ»-ի կողմից։
Գումարահավաք սոցիալապես անապահով հիվանդ երեխաների և չափահասների համար։
Հայաստանի բժիշկների վերապատրաստում Ռուսաստանում։ 
Դոնորական արյան բանկ։
Մեր աշխատանքի արդյունքները այս ուղղությամբ.

Ձեռք է բերվել «03» Մեքենա ք․Ստեփանակերտի շտապ օգնության կայարանի համար։ 
Սարքավորվել է Արցախի Հանրապետության արյան փոխներարկման բաժանմունքը, որը 2017-2018թթ․ սպասարկել է 1525 դոնոր։
Հագեցվել են Արցախի Հանրապետության հոսպիտալների և հիվանդանոցների վիրահատական, վերակենդանացման և դիագնոստիկ բաժանմունքները, նաև միակ ուռուցքաբանական կենտրոնը ամբողջ Հանրապետությունում։
Սարքավորվել է Երևան քաղաքի զինվորների Վերականգնողական կենտրոնը։ 
Դեղամիջոցների մատակարարում ք․Երևան զինվորների Վերականգնողական կենտրոնի և Արցախի Հանրապետության զինվորական հոսպիտալների ու հիվանդանոցների համար։
Վճարվել են վիրահատություններ, երեխաների(անապահով ընտանիքներից), և չափահասների տարբեր տեսակի հիվանդությունների բուժումները։ Նրանք մեր հիմնադրամի խնամակալներն են, որոնց անհրաժեշտ է վերականգնվել իրենց վիրահատություններից հետո։ Նրանք գտնվում են մեր հիմնադրամի խնամքի տակ։ 
Գործում են նաև կրթական ծրագրեր։

2018թ․ Հայաստանի 6 բժիշկներ վերապատրաստվել են Ռուսաստանի բժշկական հաստատություններում։ Մենք մշտապես համալրում ենք Երևանի Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ժամանակակից գրականությամբ։

Հիմնադրամի աշխատանքի 20 % ուղղված է սոցիալական ծրագրերին՝ աջակցությանը բնակչության ինքնազբաղվածության հարցում։ Այդպիսի ծրագրեր են ՝ «Սկոտնիյ դվոր», «Բլագոչայ», «Մալիննիկ», ամանորյա բարեգործական ակցիաներ՝ «Նամակ Ձմեռ Պապիկին», «Սուրբ Ծննդյան զամբյուղ», տարին երկու անգամ մենք կազմակերպում ենք հագուստի հավաքագրում բազմազավակ և աղքատ ընտանիքների համար։ 

«ՎԻՎԱ»՝ բժիշկներ և կամավորներ Հայաստանից, որոնցից ամեն մեկը ներդրում է իր նպաստի մի մասը մեծ գործի համար ՝ Հայաստանին օգնելու համար։