Հիմնադրամի նախագահ

Տատյանա Հովհաննեսյան

Խորհրդի նախագահը

Դավիթ Պողոսբեկով

Խոշոր ուղղահայաց ինտեգրված արտադրական հոլդինգի առևտրային տնօրեն: Ծնվել է Բաքու քաղաքում, մանկությունն անցկացրել է Հայաստանում, կայացել է որպես անհատ՝ Ռուսաստանում։

Բարեգործությամբ այս կամ այն չափով զբաղվում եմ վաղուց։ Ծանոթացա ՎԻՎԱ հիանալի թիմի հետ, և մեկ տարուց մի փոքր ավելի մենք հետաքրքրվում էինք միմյանցով։ 2019 թվականի մարտից մտա ՎԻՎԱ խորհուրդի կազմ։ Ցավոք, մեր ժամանակներում, և, հավանաբար, բոլոր ժամանակներում աշխարհում կան շատ մեծ թվով մարդիկ, ովքեր ակտիվորեն օգնության կարիք ունեն և այդ օգնությունը կարող է միանգամայն տարբեր լինել, մի փոքր աջակցությունից, որը մարդուն վստահություն կտա եւ թույլ կտա առաջ շարժվել, մինչեւ թանկարժեք վիրահատություններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մարդը կարողանա լիարժեք ապրել: Ընդ որում, աշխարհում կան մեծ թվով մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել նման մարդկանց ՝ բարոյապես, նյութապես, որպես կամավորներ և այլն։ Բարեգործական կազմակերպությունների խնդիրն է, ինչպիսիք են` ՎԻՎԱ-ն, միավորել տվյալ մարդկանց, կազմակերպել միջոցառումներ, որոնք կօգնեն կարիքավորներին եւ հնարավորություն կտան նրանց իրականանալ որպես նախաձեռնող եւ ոչ անտարբեր մարդիկ:

Հայաստանն իմ սրտում է, չնայած այն, որ ես ծնվել եմ Բաքվում, և ապրում եմ Մոսկվայում։ Ամեն անգամ, երբ գալիս եմ հարազատ Հայաստան, լիցքավորվում եմ այդ երկրի, այդ մարդկանց ցնցող էներգիայով, որոնք չեն կոտրվել որևէ դժվարությունից: Յուրաքանչյուր քար, տուն, այգու նստարան, ինձ էներգիա են լիցքավորում, և բոլոր խնդիրները երկրորդ պլան են մղվում։

Հայերն ունեն լավ ասացվածք՝ «լավություն արա, ջուրը գցիր»։ Դա իմ կյանքի սկզբունքն է:

Սիրում եմ երեխաներին, Ես ունեմ երեք որդիներ, եւ վստահ եմ, որ դա սահմանափակում չէ:

Ես ակտիվ կենսունակություն ունեմ, զբաղվում եմ սնոուբորդինգով, դայվինգով, վազքով, շատ եմ սիրում կարդալ։

Ես ունեմ երազանք Նվաճել Արարատը:

Հիմնադրամի խորհուրդը