Կրթություն

«ВИВА» Բարեգործական հիմնադրամի «Կրթություն» ծրագիրը։›

Ժամանակակից կրթական ծրագրերը՝ ներդրումներ են առողջության և պետության երջանիկ ապագայի մեջ։ Մարդու համար ամենա առժեքավորը՝ իր և մտերիմների առողջությունն է։

«Կրթություն» ծրագրի նպատակն է՝ կրթական ծրագրերի օգնությամբ լավացնել Հայաստանում բուժօգնության որակը, բարձրացնել բուժաշխատողների մասնագիտական նախապատրաստության մակարդակը։ Այս գաղափարները իրականացման համար մենք աշխատում ենք հետևյալ կրթական ծրագրերի վրա։

Հայաստանի բժիշկների որակավորման և գիտական մակարդակի զարգացում։
Այս ծրագրի որակյալ իրականացման համար հիմնադրամը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի պետական բժշկական հաստատությունների հետ: Ձեռքբերումների և բժշկական փորձի փոխանակումը կբարձրացնի բուժաշխատողների որակավորումը և մասնագետների աշխատանքի մակարդակը:

Նորարարական գիտելիքների, բժշկության ոլորտում հմտությունների, բուժման և կանխարգելման նոր մեթոդների փոխանցման համար մենք նախատեսում ենք ռուսաստանյան բժշկական հաստատություններում բժիշկների համար պրակտիկա կազմակերպել: 2018 թ. Աշնանը (2 սրտաբան և նյարդաբան) Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներ ք․ Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) պրակտիկա են անցել Ռուսաստանի բժշկական հաստատություններում:

Յուրաքանչյուր բժշկի պարտականությունն է՝ անընդհատ բարելավել իրենց գիտելիքները և վարժվել։ Նոր գիտելիքները, որոնք կարող ենք օգտագործվել ամբողջ մասնագիտական գործունեություն ընթացքում՝ անգին են։ Մեր ծրագիրը հնարավորություն է տալիս բժիշկներին, Հայաստանի տարբեր մարզերից զարգանալ մասնագիտորեն և իրենց գիտելիքներն օգտագործել հայրենի երկրում:

Այս նախագծի մի այլ կարևոր բանն է՝ բժիշկների համար դասախոսական դահլիճները։ Նրանք հնարավորություն են տալիս մասնակցելու բազմաթիվ քննարկումներին՝ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների, բժշկագիտության առաջընթացի, բարդ հիվանդությունների բուժման մասին։

Այս ծրագրի իրականացման հետ կապված բոլոր ծախսերը (ուսումը, պրակտիկան, կրթաթոշակները, ճանապարհածախսերը, և այլ ուրիշ կարիքները) վճարվում են «ВИВА» հիմնադրամի կողմից։

Դիստանցիոն վճարովի օնլայն-գրադարանների և գրական հրապարակումների հասանելիություն բուժաշխատողների և բժշկական հաստատությունների ուսանողների համար։

Մեր նպատակն է գիտաբժշկական գրականությունը մատչելի դարձնել ուսանողների և մասնագետների համար, ինչը կհեշտացնի նրանց աշխատանքը և կնպաստի արդյունավետությանը բժշկական ուսումնական հաստատություններում։

Կրթական հաստատությունների, գրադարանների նյութատեխնիկական բազայի ապահովում։
նյութատեխնիկական բազան անհրաժեշտ է օգտագործողներին ծառայելու, և գրադարանային աշխատակիցների համար աշխատանքային պայմաններ ստեղծելու համար։ Այն ապահովում է գրադարանային աշխատանքների իրականացումը, ինչը կապված է օգտագործողների սպասարկման, գրադարանի փաստաթղթերի ձեռքբերման, մշակման և պահպանման, գրադարանի արտադրածառայական աշխատանքի հետ, որը ընդգրկում է իր լաբորատորիաների և արհեստանոցների գործունեությունը։ Այն ներառում է տարածքներ, գրադարանային կառույցներ և գրադարանային սարքավորումներ. կահույք, շինություններ, շենքերի հարմարություններ (տեխնիկական միջոցներ և սարքավորումներ), կապի և գրադարանային գործընթացներ։

Հայաստանի բժշկական գրադարանների գրականության (գրքերի) ապահովում:
Բժշկական գրադարանների համար ուսումնական գրականությունը գիտական և գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների արտադրողական աշխատանքի հիմնական շարժիչ ուժերից մեկն է:.

«ВИВА» հիմնադրամը նպատակաուղղված աջակցություն է ցուցաբերում Երևանի գրադարաններին և ապագայում նախատեսում է Հայաստանի այլ մարզերի գրադարանները բժշկական գրականությամբ ապահովել։ Գիտական և բժշկական գրականության բացակայությունը չպետք է խանգարի ուսանողներին։ Հետևաբար, այն կբարձրացնի ուսանողների արդյունավետությունը, կհեշտացնի ճիշտ նյութը գտնելու խնդիրը, կվերադարձնի ընթերցասրահում աշխատանքի ավանդույթը:

Մեր հիմնադրամը նպատակ ունի բարելավել բժշկության բոլոր բնագավառներում բժշկական օգնության որակը և անում է հնարավոր ամեն ինչ՝ մոտ ապագայում նպատակին հասնելու համար:

2018 թ.-ին «ВИВА» հիմնադրամը նորագույն բժշկական գրքեր փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտական գրադարանին։ Այս գրքերը կլինեն բժշկական մասնագիտական զարգացման համար արժեքավոր աղբյուր: